Վիտրուվիոս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտրուվիոսը ներկայացնում է ճարտարապետության մասին իր երկասիրությունը Օկտավիանոս Օգոստոսին(1684թ. պատկեր)
Մարկոս Վիտրուվիոս Պոլիո (լատիներեն՝ Marcus Vitruvius Pollio, մ.թ.ա. I դար) — հռոմեացի ճարտարապետ, ճարտարագետ, ճարտարապետության տեսաբան: Նրա «Տասը գիրք ճարտարապետության մասին» (լատիներեն՝ De architectura libri decem) երկը ճարտարապետության մասին անտիկ ժամանակաշրջանից մեզ հասած միակ աշխատությունն է և, ըստ հեղինակի վկայության, գիրքը գրելու պահին ճարտարապետության մասին լատիներեն լեզվով գոյություն ունեցող միակ ուսումնասիրությունը: Հեղինակը ընդհանրացնում է հունական և հռոմեական ճարտարապետության փորձը, քննում է քաղաքաշինական, ճարտարագիտական-տեխնիկական ուղեկցող հարցերը և գեղարվեստական ընկալման սկզբունքները: Վիտրուվիոսը ձոնել է երկը Օկտավիանոս Օգոստոսին: