Վիտորիանո
| Վիտորիանո | |
|---|---|
Վիտորիանո |
|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Գտնվում է | Հռոմ, Վենետիկի հրապարակ |
| Կառուցվել է | 1885-1891 |
| Շինության ձևը | ամպիր, Էկլեկտիկ ոճ |
| Կառուցել է | Ջուզեպե Սակոնի |
| Շինարար | |
| Ներկա վիճակը | կանգուն |
Վիտորիանո (իտ.՝ Il Vittoriano), հուշարձան է ի պատիվ միացյալ Իտալիայի առաջին ` Վիկտոր Էմանուիլ II թագավորի: Գտնվում է Հռոմի Վենետիկի հրապարակում, Կապիտոլյան բլրի լանջին:
Պատմությունը, արտաքին տեսքը, թանգարանները [խմբագրել]
Հուշարձանը նախագծել է Ջուզեպե Սակոնին հին հռոմեական ամպիր ոճով: Շինարարությունը տևել է վեց տարի` 1885-1891 թվականներին: հուշարձանի մի մասն է կազմում Վիկտոր Էմանուիլ II-ի հեծյալ հուշարձանը, նրա տակ է գտնվում անհայտ զինվորի գերեզմանը, այսպես կոճված` «Հայրենիքի զոհասեղանը»
Հուշարձանի տարածքում երկու թանգարան կա` Ռիսորջիմենտոն և ռազմական նավատորմի դրոշների թանգարանը: Հուշարձանում առկա էկլեկտիկան, այն ծանրաբեռնված է տարատեսակ ճարտարապետական դետալներով (սյուներ, հարթաքանդակներ, արձաններ և այլն). Շատերի կարծիքով Վիտորիանոն առանձնանում է Հռոմի բազմաթիվ հուշարձանների շարքում: Նմանեցնելով զանազան առարկաների, կատակով այն անվանում են «Տպագրական մեքենա» («Macchina da Scrive re»), «Հարսանեկան տորթ», «Արհեստական ծնոտ» և այլն:
Կինեմատոգրաֆում [խմբագրել]
«Երկրի կորիզը» կինոնկարում Վիտորիանոն կործանվում է կայծակից:
Լուսանկարներ [խմբագրել]
-
Տեսքը Կոլիզեյի կողմից
-
Քառաձի մարտակառքը Վիտորիանոյի գագաթին
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիտորիանո կատեգորիայում։ |