Վիտամին ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտամին Ակումբ
Տեսակհումորայի հեռուստահաղորդում
Ժանրհումորային հաղորդաշար
ՁևաչափՀումորային,
Սթենդապ
ՍցենարիստՌոբերտ Մարտիրոսյան
Կարեն Սահակյան
Վաչե Թովմասյան
Գլխավոր դերերումԱրման Խաչատրյան
Գարիկ Պապոյան
Արամ Սարգսյան
Վաչե Թովմասյան
Կարեն Սահակյան
Տիգրան Գևորգյան
Սկզբի երաժշտությունԱրամ Mp3 - «Վիտամին ակումբ»
Վերջի երաժշտությունԱրամ Mp3 - «Վիտամին ակումբ» ինստրումենտալ
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Ստեղծում
Վայր(եր)Երևան
Տեսախցիկի տեղադրումբազմախցիկ
Տևողություն40 րոպե
Հեռարձակում
ԱլիքՇանթ TV (2010-2015)
Պատկերի ձևաչափ576p50 (SDTV)
1080p (HDTV) - 2013 թ․-ից
Ձայնային ձևաչափ48 kHz
Սկզբնական եթեր2010 թվականի օգոստոսի 132015 թվականի մարտի 28
Կարգավիճակավարտված
Տարեգրություն
ՀաջորդWomen's Club
Կապված ցուցադրումներ32 ատամ ակումբ
Comedy Club
Պաշտոնական կայք

«Վիտամին ակումբ», հայկական սթենդապ ժանրի հումորային հեռուստահաղորդում, որը ցուցադրվել է «Շանթ» հեռուստաընկերությամբ 2010-2015 թվականներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2010 թվականի օգոստոսին, երբ հումորիստներից ոմանք լքեցին «32 ատամ» ակումբը, և այդտեղից դուրս եկած հումորիստները ձևավորում են նորաստեղծ «Վիտամին ակումբը»։ Ակումբի պատմությունը, ըստ իրենց առաջին թողարկման առաջացել է ընդհանուր ժողովից, որտեղ էլ որոշվել է հաղորդման անվանումը, պատկերանշանը և այլն։ Սակայն համաձայն «Իրականում.am» լրատվական կայքի, նոր նախագծի գաղափարը առաջացել էր «32 ատամում» որոշ հումորիստների համար անհարմար պայմանների, Հանրային հեռուստաընկերության և Արմենիա հեռուստաընկերության կողմից մերժման և փառամոլության արդյունքում[1]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն իր մեջ պարունակում էր «32 ատամ»–ին բնորոշ ձևաչափ․ շփում հյուրերի հետ, տարատեսակ հաղորդումներ և վերջում մեծ համարի ներկայացում, որը կարող էր լինել սիրված կերպարի, հայտնի անձնավորությունների կամ հեռուստահաղորդումների նմանակում։

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում թողարկումներում երևում էին հետևյալ հաղորդումները․

  • Մուլտիվիտամիններ, որտեղ ներկայացվում են մանրապատումներ տարատեսակ իրավիճակներ ընտանիքի, փողոցի և այլ դեպքերի մասին։ Առաջ նաև կային Վիդեովիտամիններ, որտեղ մանրապատումները նկարահանված էին նախապես և ցուցադրվում էին էկրանին։
  • Չարենց։ Այնտեղ Չարենցը (Կարեն Սահակյան) գալիս էր բեմ, և կատակներ անում կենցաղի որոշակի տարրերի մասին։
  • Բողոքողներ․ այնտեղ Գարիկը և Վաչեն իրար դեմ դիմաց բողոքում էին իրենց կենցաղից և կատարվող երևույթներից, և մրցում թե ում մոտ էր այն ավելի վատ։
  • Հայտարարությունների և նկարների մասին, որտեղ Գոռ Բարսեղյանը ներկայացվում էր տարատեսակ լուսանկարներ Համացանցից և հայտարարություններ կամ վահանակներ, փակցրած Երևանում և այլ վայրերում։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիտամին ակումբ»–ում եղել են բազմապիսի համարներ, որոնցից որոշակի կերպարներ սիրվել են հեռուստադիտողի կողմից և հաճախ երևացել թողարկումներում։

Անվանում Մարմնավորող(ներ) Նկարագրություն
Եկատերինա Գարիկ Պապոյան Գանգրահեր, աֆրո մազերով աղջիկ է, որը չի կարողանում վարժ խոսել ռուսերեն, և առանձնանում էր իր միամտությամբ ու օպտիմիզմով։

Միշտ գալիս է Արսեն Գրիգորյանի «Ապրիր միշտ պարզ» երգի ներքո։

Դրախտի ալվան Գարիկ Պապոյան Հայտնվում է Չարենցի հետ դուետում, և միշտ գալիս է Արամ Ասատրյանի «Դրախտի ալվան ծաղիկ» երգի տակ։

Հիմնականում նրանից դժգոհ է գործատուն և վերջում միշտ հեռացնում է իրեն աշխատանքից։ Բարևելիս միշտ շփոթում է դիմացինի պաշտոնը։

Ամենից ամենա մարդը Վաչե Թովմասյան Ամենից ամենա որակով զարգացած անձը գալիս է հարցազրույցի և պատմում իր մասին։

Ամենամազոխիստ անձնավորության դերը Վաչեյի փոխարեն բացառության կարգով կատարել է Արամ MP3-ն։

Տատ ու թոռ Վաչե Թովմասյան (տատ)

Արմուշ (թոռ Վազգեն)

Վազգենը փորձում է կապնվել տարատեսակ աղջիկների հետ, սակայն նրան միշտ խոչընդոտում է իր տատը, պարբերաբար կատակելով և

փչացնելով փորձերը։ Նաև լինում է երբ նրանք գտնվում են տարբեր իրավիճակներում։

Ծկուլ / Ճոճոլ Գարիկ Պապոյան «Օ՜, կտա՜վ, կտա՜վ» եռամսյակը մեկ դուրս եկացող հաղորդմանը հրավիրվող միակ հյուր նկարիչը ցուցադրում է իր նկարած կտավները, որոնք

սովորաբար իրենց մեջ արժեք չեն կրում, սակայն դա ներկայացնում է որպես արվեստ։

Նմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդումներում շատ հաճախ են եղել նմանակումներ տարատեսակ հեռուստահաղորդումների, հայտնի անձնավորությունների և տարբեր խավի ներկայացուցիչների վրա։ Ամենահայտնիները եղել են Հ2–ի «Լրաբեր», «ՄագԱվտո», «Չէին սպասում», «Քաղցած չէին սպասում», Շանթի «Հայ սուպերսթար», «X Ֆակտոր», «Իմ անունն է», «Առավոտը Շանթում», «Աշխարհի Հայեր», «Ավտոշքերթ» հաղորդումների, ինչպես նաև Միշոյի, Ջուսի, Գոռ Վարդանյանի, Երվանդ Ղարիբյանի, Արտյոմ Երկանյանի և այլ անձանց նանակումները։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի «ամենաերկարակյաց» անդամներն էին համարվում նախկին երեսուներկուսցիներ Արման Խաչատրյանը (Արմուշ) Գարիկ Պապոյանը, Արամ Սարգսյանը (Արամ MP3), Վաչե Թովմասյանը, Կարեն Սահակյանը (Չարենց) և Տիգրան Գևորգյանը (Տիկո)։

Նորեկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին կարճ ժամանակով որոշակի անձնավորություններ նույնպես մասնակցել են ակումբին, սակայն ինչ–ինչ պատճառներով հեռացել են այդտեղից։ 2011–ից «32 ատամ» ակումբից նոր մարդիկ սկսեցին մասնակցել Վիտամին–ում, որոնցից որոշները հետագայում հիմնական դերեր ստանձնեցին «Women's Club» նախագծում։ Այդ մարդկանց թվում են ՝

  • Պոնչը
  • Գրիգ Գևորգյանը
  • Բոնին (Վահե Բեգլարյան)
  • Մհեր Մխիթարյանը
  • Վան Խաչատրյանը

և ուրիշներ։

Women's Club[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիտամին ակումբ»–ի ավարտից հետո, 2018 թ․ հոկտեմբերին եթեր դուրս եկավ «Women's Club» նախագիծը, որը հիմնված է «Comedy Woman» նախագծի վրա։ Այն իր նախորդից տարբերվում է նրանով, որ հիմնական դերերում կին դերասանուհիներ և հումորիստներ են և «Վիտամին»–ի նորեկները։ Այն մինչ օրս եթերում է, և պահում է բավականին բարձր վարկանիշներ դիտելիության առումով, սակայն 197–րդ թողարկումից սկսած (2023թ․ դեկտեմբեր) հաղորդումը տեղափոխվել է «Շանթ» հեռուստաընկերության տաղավարից «Վիվալդի Հոլ» և թողարկվում է բացառապես Vitamin Production-ի YouTube-յան ալիքով։

Նախագծի հիմնական մասնակիցներն են․

22-րդ թողարկման համարներից մեկին մասնակցել է Արմուշը, իսկ 57-րդ թողարկման համարներից մեկում ՝ Մհեր Մխիթարյանը։ 198–րդ հաղորդմանից սկսած աղջիկներին է միանում արհեստական ինտելեկտով ռոբոտ, որը հայտնվում է նախագծի սկզբում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««32 Ատամ Ակումբի տրոհման իրական պատմությունը», Կարեն Բաբաջանյանը, Գարիկ Պապոյանը, մյուսները և… սատանան (Web Archive)». Irakanum.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18, 2013 թ․ սեպտեմբերի 20–ի պահպանում-ին.