Վիտալիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալիկ Իսակի Աբրահամյան
փետրվարի 17, 1951(1951-02-17) - օգոստոսի 31, 1992(1992-08-31) (41 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կարմիր Շուկա, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Հադրութ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Վիտալիկ Աբրահամյան (17 փետրվարի, 1951, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան - 31 օգոստոսի, 1992, Հադրութ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալիկ Աբրահամյանը ծնվել է 1951 թ. փետրվարի 17-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում։ Ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո զինվորական, ապա կուսակցական բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայում, որպես կադրային զինվորական երկար տարիներ ծառայել է Խորհրդային բանակում։

1992 թ. տեղափոխվել է հայրենիք, մասնակցել պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. օգոստոսի 31-ին Հադրութում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր։ Հանգչում է Թաղասեռ գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիտալիկ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.