Վիպասանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիպասանք, հայ ժողովրդական պատմավիպական երկերի (էպոս, վիպերգ) ընդհանրական անունը։ Վիպասանքը պատմել և մասամբ երգել են ժողովրդական երգիչ–գուսանները՝ փանդիռի և այլ երաժշտական գործիքների նվագակցությամբ։ Վիպասանքի հնագույն նմուշները գրի է առել Մովսես Խորենացին «Պատմութիւն Հայոցի» մեջ։ Վիպասանք են կոչվել նաև վիպական երկերի մշակող-կատարողները (վիպասան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։