Վիչեգդա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիչեգդա (գետ)
ռուս.՝ Вычегда
Վիչեգդա գետը Իրտա գյուղում
Վիչեգդա գետը Իրտա գյուղում
Severnaya Dvina.svg
Բնութագիր
Երկարություն 1130 կմ
Ավազանի մակերես 121000 կմ2
Ավազան Սպիտակ ծով Սեվերնայա Դվինա
Ջրի ծախս 1160 մ3/վ (գետաբերանի մոտ)
Ջրահոսք
Ակունք Տիմանսկի բլրաշարք
 · Կոորդինատներ 62°26′36″ հս. լ. 55°12′49″ ավ. ե. / 62.443333° հս. լ. 55.213611° աե. ե.
Գետաբերան Սեվերնայա Դվինա
 · Գետաբերանի տեղակայում քաղաք Կոտլաս
 · Կոորդինատներ 61°17′00″ հս. լ. 46°37′10″ ավ. ե. / 61.283333° հս. լ. 46.619444° աե. ե.
Տեղակայում
Երկիր Ռուսաստանի Դաշնություն
Երկրամաս Կոմի Հանրապետություն և Արխանգելսկի մարզ

Վիչեգդա ( ռուս.՝ Вычегда), գետ Ռուսաստանի Դաշնությունում (Կոմի Հանրապետություն և Արխանգելսկի մարզ

Աշխարհագրություն[խմբագրել]

Վիչեգդա գետը սկիզբ է առնում Տիմանսկի բլրաշարքից և թափվում է Սեվերնայա Դվինա։ Գետը պատկանում է Սպիտակ ծովի ավազանին։ Գետի ափին են գտնվում Սիկտիվկար, Կորյաժմա, Կոտլաս, Սոլվիչեգոդսկ քաղաքները, Սեդկիրկեշչ, Կրասնոզատոնսկի գյուղերը, Վիչեգոդսկի և Ժեշարտ քաղաքատիպ ավանները։

Հիդրոգրաֆիա[խմբագրել]

Վիչեգդա գետի երկարությունը կազմում է 1130 կմ, ավազանի մակերեսը՝ 121000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 1160 մ3։

Վտակներ[խմբագրել]

Վիչեգդա գետի վտակներն են աջից՝ Վոլ, Վիշերա, Վիմ, Ելվա, Յարենգա, ձախից՝ Հարավային Միլվա, Նեմ, Հյուսիսային Կելտմա, Լոկչիմ, Սիսոլա, Վիլեդ գետերը։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիչեգդա գետի մասին Սովետական Մեծ Հանրագիտարանում