Վիոլետ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիոլետ Գրիգորյան
Ծնվել է դեկտեմբերի 23, 1962
Ծննդավայր Թեհրան (Իրան)

Վիոլետ Գրիգորյան (1962թ. Թեհրան), հայ բանաստեղծ, էսսեիստ։ Ստացել է Հայաստանի գրողների միության ամենամյա լավագույն գրքի մրցանակը «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» բանաստեղծությունների ժողովածուի համար (1991թ.), «Ոսկե եղեգ» մրցանակը «Քաղաքը» բանաստեղծության գրքի համար 2000թ.։ «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիրն է։ Անդամ է «Ինքնագիր» գրական ակումբի և Հայաստանի գրողների միության։

Կենսագրությունը[խմբագրել]

Վիոլետ Գրիգորյանը ծնվել է Թեհրանում բանվորի ընտանիքում։ 1975 թվականին ընտանիքով տեղափոխվել է Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Աբովյան քաղաքում։ Սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը (այժմ Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան) 1982-1987թթ։ Համախոհների հետ 2001 թվին հիմնադրել է «Բնագիր» գրական հանդեսը ու եղել նրա համախմբագիրը։ Ինը համար հրատարկվելուց հետո «Բնագիրը» փակվել է։ 2005 թ հիմնադրել է «Ինքնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրն է այժմ։ 2001-ին համախոհների հետ ստեղծել է գրական ակումբ, իսկ 2007-ին այն ներառվել է «Ինքնագիր գրական ակումբ» հասարակական կազմակերպության մեջ։

Բանաստեղծությունները և էսսեները հրապարակվել են Երևանում «Գարուն», «Բնագիր» , «Ինքնագիր» ամսագրերում, «Գրական թերթ», «Ժամանակ-Երևան», «Անկախ», «Հայկական ժամանակ», tert.am, Թեհրանի «Ալիք» թերթերում։ Վիոլետ Գրիգորյանի գործերը անգլերեն հրատարկվել են Նյու Յորքի Ararat թերթում, "Deviation. Anthology of Contemporary Armenian Literature" inknagir literary club, Yerevan, 2008, ISBN 978-99941-2-188-5 Էմիլի Արթինյանի հրատարակած "From Ararat to Angeltown" գրքում (Լոնդոն, 2005թ.), ֆրանսերեն՝ "Arménie(s)։ texts et images" գրքում (paris 2006թ.), "Avis de recherché" Anthology of contemporary Armenian poetry" (Parentheses, Marselle, 2006, ISBN 2-86364-167-0/972-2-86364-167-5)։

Հրատարակած գրքերը[խմբագրել]

  • «Կամուրջ դեպի Տանյան», Էսսեներ- Երևան, Անտարես 2012, ISBN 978-9939-51-397-3
  • «Հարեմի Վարդը»- "Harem rose", բանաստեղծություններ, հայերեն-անգլերեն, L.A. California 2009, I-BEN 818-246-5553
  • «Սեր»-"Amour", բանաստեղծություն, հայերեն-ֆրանսերեն (ֆրանսերեն թարգմանեց Դընի Դոնիկյանը), Ակտուալ արվեստ, Երևան 2006, ISBN 99941-801-2-6
  • «Սեր»-Love, բանաստեղծություն (Արարատ Սարգսյանի նկարների հետ), հայերեն և անգլերեն, Երևան 2002թ.
  • "Que cet hiver est rude"-«Այս ինչ դժվար ձմեռ է», բանաստեղծություններ, հայերեն-ֆրանսերեն, et editions A Die, Die 2000, ISBN 2-908730-66-9
  • «Քաղաքը», բանաստեղծություն, Լոս Անջելես 1998 թ
  • «Ճշմարիտ ճշմարիտ եմ ասում», բանաստեղծություններ Երևան 1991, Լոս Անջելես 1998

Արտաքին հղումներ[խմբագրել]