Վինսենթ Կլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինսենթ Կլին
ԱԱՀ՝ Վինսենթ Կլին
Ծննդյան օր՝ հունիսի 30, 1960 (1960-06-30) (52 տարեկան)
Ծննդավայր՝ Նոր Զելանդիա Օքլենդ, Նոր Զելանդիա
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վինսենթ Կլին կամ Վինսենթ Կլայն (անգլ.` Vincent Klyn, ծնվ.` հունիսի 30, 1960թ.), նորզելանդացի կինոդերասան, ֆիլմերի պրոդյուսեր և պրոֆեսիոնալ սերֆեր: Կլինի մասնակցությամբ առաջին և, հավանաբար, համեմատաբար հիշվող ֆիլմը եղել է 1989 թվականին նկարահանված «Կիբորգ» ֆիլմը (Ժան-Կլոդ Վան Դամի մասնակցությամբ):

Վաղ կյանքը [խմբագրել]

Կլինը ծնվել է 1960թ.-ին` Նոր Զելանդիայում: 8 տարեկան հասակում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Հոնոլուլու (Հավայան կղզիներ): Հավայիում Կլինն ավարտում է տեղի ավագ դպրոցներից մեկը և սկսում խորը կերպով զբաղվել սերֆինգով: Արդեն 13 տարեկան հասակում նա սկսում է պրոֆեսիոնալ կերպով մասնակցել սերֆինգային մրցաշարերի: Մասնակցել է Սերֆինգի համաշխարհային տուրին (World Wide Surf tour)` այդ ժամանակներում մտնելով 5 լավագույն սերֆերների ցուցակի մեջ:

Ֆիլմային կարիերան [խմբագրել]

Կլինը կատարում է ֆիլմային նորամուտը 1989 թվականին նկարահանված «Կիբորգ» գիտաֆանտաստիկ և էքշըն ժանրի ֆիլմում` կերտելով գլխավոր բացասական հերոսին` Ֆենդեր Տրեմոլո անվամբ: Կլինն ընտրվել էր ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Փյունի կողմից, ով մի առիթով տեսել էր նրա սերֆինգային ցուցադրումները և պինդ ֆիզիկական կազմվածքի և խորաթափանց հայացքի համար հենց նրան վստահել գլխավոր բացասական դերը:

Կլինը կատարել է էպիզոդիկ դերեր մի շարք այնպիսի սերֆինգային ֆիլմերում, ինչպիսիք են «Կարմիր սերֆերը» (Ջորջ Քլունիի մասնակցությամբ) և «Ալիքի բարձունքին» (Կիանու Ռիվզի և Պատրիկ Սուեյզիի մասնակցությամբ), սակայն կրկին ստանում է գլխավոր դեր «Գանգստերների երկիրը» ֆիլմում (2000): Այնուամենայնիվ Կլինը իր ֆիլմացանակի զգալի մասի դերերն ստացել է Ալբերտ Փյունի նկարահանած ֆիլմերում. «Արյունալի մարտ», «Քիքբռնցքամարտիկը 2», «Տիկնիկ մարդը», «Նեմեսիս», «Պոռթկում», «Ասպետները», «Խորտակվող անձնակազմը», «Ոստիկանասպանը», «Քաղաքային սպառնալիքը» և «Մաքս Հեյվոք. Վիշապի անեծքը»:

Կլինը խաղացել է նաև 90-ականների և վաղ 2000-ականների հայտնի «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում (գլխավոր դերերում` Պամելա Անդերսոն և Դեյվիդ Հասելհոֆ):

Արտաքին հղումներ [խմբագրել]