Վինյարդ թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինյարդ թատրոն

Տեսարան ներկայացումից
Գտնվելու վայրը Նյու Յորք, ԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ 1981թ
Գեղարվեստական ղեկավար Դուգլաս Ալբել

Վինյարդ թատրոնը (անգլ՝. Vineyard Theatre), շահույթ չհետապնդող, օֆֆ-բրոդվեյան թատրոն է, որը գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն շրջանի 15-րդ փողոցում, ոչ շատ հեռու Յունիոն-սքվերից։ Առաջին ներկայացումը բեմադրվել է 1981 թվականին։ Թատրոնը հայտնի է դարձել Թոնի մրցանակ ստացած Avenue Q [1] մյուզիքլի, Պաուլա Վոգելի «Ինչպես ես սովորեցի վարել» (How I Learned to Drive), որը ստացել է Պուլիտցերյան մրցանակ, ինչպես նաև մի շարք այլ մրցանակներ ստացած ներկայացումների շնորհիվ։ Վինյարդը նկարագրում է իրեն իբրև նոր աշխատանքին նվիրված և դերասաններին աջակցող թատրոն։ [2]

Վինյարդ թատրոնը նաև Դրամա դեսկ մրցանակի, ինչպես նաև Լուսիլ Լորտելի հատուկ մրցանակի դափնեկիր է։ 2007 թվականին իր 25-ամյա տարելիցին թատրոնը Ջոնաթան Լարսոնի ֆոնդի կողմից գրանտ ստացավ։ Թատրոնը նաև Վինյարդ թատերական գործիչների միության նստավայրն է, որը հանդիսանում է սցենարիստների, կոմպոզիտորների, դերասանների, դիզայներների և ռեժիսորների մի միություն, ովքեր դերասաններին լայն հնարավորություն են տալիս զարգացնելու իրենց աշխատանքը և մասնակցելու թատրոնի ընթացիկ կյանքին։ [3]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Brantley, Ben (October 22, 2009). «Pulling Heartstrings, Racy Puppets Return». The New York Times. Retrieved September 2, 2011.
  2. «Who We Are». Vineyard Theatre.org. Retrieved May 11, 2008.
  3. «Vineyard Community of Artists». Vineyard Theatre.org. Retrieved September 2, 2011.

Հղումներ[խմբագրել]