Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ
Изображение логотипа
Տեսակվիճակագրական ծառայություն, տվյալների շտեմարան և national mapping agency?
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՀապավումINEGI
Հիմնադրված1983
Գլխադասային գրասենյակԱգվասկալենտես քաղաքում
Կայքinegi.org.mx

Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ (իսպ.՝ Instituto Nacional de Estadística y Geografía, INEGI) — Մեքսիկայի կառավարական կազմակերպություն, որը իրականացնում է երկրի վիճակագրական, ժողովրդագրական, աշխարհագրական և տնտեսագիտական տեղեկատվության հավաքագրում և համակարգում։ INEGI ստեղծվել է 25 հունվարի 1983 Վիճակագրության Բյուրոյի (իսպ.՝ Dirección General de Estadística կամ DGE, հիմնադրված 1882) և Աշխարհագրության Բյուրոյի (հիմնադրված 1968) միաձուլման արդյունքում։ INEGI-ի գլխամասը տեղակայված է Մեքսիկայի Ագվասկալենտես նահանգի Ագվասկալենտես քաղաքում (նախկինում տեղակայված էր Մեխիկոյում

Նախկինում INEGI պատասխանատվություն էր կրում Մեքսիկայի ուսումնական հաստատությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարած քաղաքականության համար (այստեղից է գալիս նախկին անվան մեջ «տեղեկատվություն» բառը՝ Instituto Nacional de Estadística, Geografía e Informática)։ Սակայն 2001 այդ գործառույթը փոխանցվել է Մեքսիկայի Քաղաքացիական Ծառայությունների Քարտուղարությանը (անգլ.՝ Secretary of the Mexican Civil Service — SMCS)։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրական տեղեկատվության համակարգում և հավաքագրում ազգային շահերի ապահովման նպատակով։ Վիճակագրական տեղեկատվության կանոնավորում, համաձայնեցում և զարգացման աջակցում հասարակության տարբեր շերտերին վիճակագրական տեղեկատվությամբ գոհացնելու նպատակով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

INEGI կենտրոնական կառուցվածքը, ներկա պահին, ընդգրկում է յոթ բաժիններ.[1]

  1. Վիճակագրության կենտրոնական բաժին
  2. Ազգային հաշիվների կենտրոնական բաժին
  3. Աշխարհագրության կենտրոնական բաժին
  4. Կադաստրային քարտեզագրության կենտրոնական բաժին
  5. Տեղեկատվական քաղաքականության կենտրոնական բաժին
  6. Տվյալների տարածման ընդհանուր բաժին
  7. Վարչական ոլորտ

Բացի այս, INEGI ունի ծավալուն տարածաշրջանային կառուցվածք, երկրի տարբեր շրջաններում մոնիթորինգ իրականացնող և տեղեկատվություն տրամադրող։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրականացնում է բնակչության ցուցակագրում։

Մակրոէկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաշվարկում և հրապարակում է երկրում հիմնական ինդիկատորների տվյալների մասին, ներառյալ մակրոէկոնոմիկական, հարկային, զբաղվածության և գործազրկության տվյալներ։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հվաքագրում և համակարգում է ձկնորսության ոլորտի, լեռնայի արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, ջրային ռեսուրսների, վերամշակող արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի տեղեկատվությունը։ Տարին հինգ անգամ հրապարակում է այս ոլորտների տեղեկատվության հաշվետվություն։

Քարտեզագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագծում է երկրում աշխարհագրական տեղեկատվության ստանդարտներ և մեթոդներ։
  • Իրականացնում է աշխարհագրության և քարտեզագրության ոլորտի գիտական հետազոտություններ։
  • Ստեղծում և գլխավորում է Ազգային տեղեկատվական գրանցամատյան։
  • Իրականացնում է քարտեզագրման աշխատանքներ, որոնք անհրաժեշտ են միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների համապատասխան միջազգային սահմանների նշանակման և սահմանազատման համար, այդ թվում բացառապես տնտեսական սահմանները։
  • Նախագծում է ստանդարտներ, քաղաքականություն և մեթոդներ, որոնցով ենթադրվում է առաջնորդվել կադաստրային և քարտեզագրական տեղեկատվության մշակման համար։
  • Կոորդինացնում է թվային քարտեզների համակարգի ստեղծման և ճշգրտման գործունեությունը։
  • Պահպանում է բնակեցված տեղամասերի կոդավորման ամբողջականությունը (INEGI կոդ).

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]