Վիկ թավոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկ թավոտ
Վիկ թավոտ
Վիկ թավոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Vicia
Տեսակ Վիկ թավոտ (V. villosa)
Միջազգային անվանում
Vicia villosa

Վիկ թավոտ (անգլ.՝ Vicia villosa), պատկանում է բալկազգիների ընտանիքին, երկշաքիլավոր, միամյա մոլախոտ է։ Ունի լավ ճյուղավորվող առանցքային արմատ։ Ցողունն ունի 40-70 սմ բարձրություն, բայց նպաստավոր պայմաններում կարող է հասնել մինչև 150 սմ-ի։ Տերևները մանր են, հակադիր տեսքով նստած են ընդհանուր տերևակոթուկի վրա։

Ծաղկի պսակը մանուշաագույն է և մանր, բույսերը փոշոտված են և խաչաձև։ Մեկ ծաղկից առաջացած սերմերը կարող են լինել 2-8 սերմ, ծլում են 6-8 օրվա ընթացքում, 1000 հատիկը կշռում է 10-20 գ։ Ծաղկափթթությունը բազմածաղիկ ողկույզ է։ Ծաղիկները մի շարքով նստած են ընդհանուր ծաղկակոթունի վրա։ Ունդերը երկարավուն-ռմբաձև են, սև, թավշապատ ու փայլատ։ Հատկապես ուժեղ վարակում է աշնանացան հացաբույսերի ցանքերը։ Մշակովի բույսերին վնասում է փաթաթվելու ու փռվելու միջոցով։ Բույսը ցրտակայուն է ու չորադիմացկուն, հանդես է գալիս նաև երկամյա ձևերով։ Այս բույսը ցրտադիմացկուն է և չորադիմացկուն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնակականում տարածված է Միջին Ասիայում և Կովկասում։ Հայաստանում աղբոտում է (սկսած ցածրադիր գոտուց մինչև լեռնային գոտին) աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի, խոտաբույսերի ցանքերն ու խաղողի և պտղատու այգիները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Ռ․Ս․ Կարապետյան, Լույս հրատարակչություն, Երևան-1980

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]