Վիկտոր Սավինիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սավինիխ
Վիկտոր Սավինիխ

Ի ծնե Վիկտոր Պետրովիչ Սավինիխ
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն տիեզերագնաց-օդաչու
Առաքելություն «Սոյուզ T-4»,
«Սալյուտ 6 EO-6»,
«Սոյուզ T-13»,
«Սալյուտ-7 EO-4-1a»,
«Սոյուզ T-14»,
«Սոյուզ TM-5» «Սոյուզ TM-5»,
«Միռ EP-2»
«Սոյուզ TM-4»
Տիեզերքում անցկացրած ժամանակը 252 օր, 17 ժամ, 37 րոպե
Ծնվել է 1940 մարտի 07
Ծննդավայր գ. Բերյոզսկին, Արիչևսկու շրջան, Կիրովի մարզ,
ՌԽՖՍՀ ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Պարգևներ

Վիկտոր Պետրովիչ Սավինիխ, (ռուս.՝ Виктор Петрович Савиных, մարտի 7, 1940(1940-03-07), Բերյոզկինի, Միրնի քաղաքային բնակավայր, Օրիչևսկի շրջան, Կիրովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1981

Ավարտել է Մոսկվայի գեոդեզիայի, օդալուսանկարահանման և քարտեզագրության ինժեներների ինստիտուտը (1969Տիեզերագնացների ջոկատում է 1978-ից։ 1981մարտի 12-ից մինչև մայիսի 26-ը, Վլադիմիր Կովալյոնոկi հետ, որպես բորտիեժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ Տ-4» տիեզերանավով, որը մարտի 13-ին կցվել է «Սալյուտ-6» ուղեծրակայանին։ 74-օրյա թռիչքի ընթացքում «Սալյուտ-6» - «Սոյուզ Տ-4» ուղեծրային համալիրին կցվել են «Սոյուզ-39» (մայիսի 23-30-ին, տիեզերագնացներ՝ Վլադիմիր Ջանիբեկով, մոնղոլ հետազոտող տիեզերագնաց Ժուգդեռդեմիդիյն Գուռագչա) և «Սոյուզ-40» (մայիսի 14—22-ին, տիեզերագնացներ Լեոնիդ Պոպով, Դումիտրու Պրունարիու) տիեզերանավերը։ ԽՍՀՄ-ի 50-րդ և Երկիր մոլորակի 100-րդ տիեզերագնացն է։

Ընդհանուր առմամբ տիեզերական թռիչքում է գտնվել 252 օր, 17 ժամ, 37 րոպե և 50 վայրկյան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական պարգևներ

  • Խորհրդային Միության կրկնակի հերոս (1981, 1985)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (орден «За заслуги перед Отечеством»)՝ I աստիճանի (27 փետրվարի 2020) — գիտության բնագավառում ունեցած ակնառու վաստակի և բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործում ներդրած մեծ ավանդի համար[1]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» («За заслуги перед Отечеством») շքանշան՝ II աստիճանի (6 մարտի 2000) — գիտության բնագավառում ունեցած ակնառու վաստակի և բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործում ներդրած մեծ ավանդի համար[2]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» («За заслуги перед Отечеством») շքանշան՝ III աստիճանի (11 նոյեմբերի 1994)[3]
  • * «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» («За заслуги перед Отечеством») շքանշան՝ IV աստիճանի (12 դեկտեմբերի 2010) — կրթության, գիտության բնագավառներում մատուցած ծառայությունների և բարձրակարգ մասնագետներ պատրաստելու գործում ներդրած մեծ ավանդի համար[4];
  • Պատվո շքանշան (2 նոյեմբերի 2004) — կրթության ասպարեզում մատուցած ծառայությունների և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար[5]
  • Լենինի երեք շքանշան (1981, 1985, 1988)
  • «Տիեզերքի յուրացման բնագավառում մատուցած ծառայությունների համար» մեդալ («За заслуги в освоении космоса») (12 ապրիլի 2011 թվական)[6]
  • Ռուսական նավատորմի 300-ամյակին նվիրված հոբելյանական մեդալ
  • «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ («В память 850-летия Москвы»)
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • Ալեքսեյ Լեոնովի մեդալ (Կեմերովոյի մարզ, 2015) — 1985 թվականին բաց տիեզերք դուրս գալու համար[7]

Մրցանակներ

  • Ռուսաստանի Դաշնության 1996 թվականի պետական մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (18 հունիսի 1996)[8]
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1989)
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի 2002 թվականի մրցանակ կրթության բնագավառում[9]

Պատվավոր կոչումներ

  • ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981)
  • Կալուգա, Պերմ, Կիրով քաղաքների և Կիրովի մարզի պատվավոր քաղաքացի

Այլ պարգևներ

  • ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի՝ Կ. Է. Ցիոլկովսկու անվան ոսկե մեդալ (1987)
Օտարերկրյա պարգևներ և կոչումներ
  • Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության հերոս
  • Սուխե Բատորի շքանշան (Մոնղոլիա)
  • Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս
  • «Գեորգի Դիմիտրով» շքանշան (Բուլղարիա, 1988);
  • «Стара планина» շքանշան (Բուլղարիա, 9 հունիսի 2003)
  • Զինվորական փառքի շքանշան (Սիրիա, 1987);
  • «Բարեկամության» 2 շքանշան (Սիրիա, 1999, 2000)
  • «Բարեկամության» շքանշան (Վիետնամ, 2000);
  • Ջեզկազգան (Ղազախստան), Ուլան Բատոր և Դարխան (Մոնղոլիա) քաղաքների պատվավոր քաղաքացի

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականին Կիրովի մարզի վարչական կենտրոն Կիրով քաղաքում՝ Ցիոլկովսկու թանգարանի մոտ կանգնեցվել է Վիկտոր Սավինիխի հուշարձանը՝ նրա կենդանության օրոք։
  • 2005 թվականին նրա անունով է կոչվել 6890 թվահամարը կրող փոքր մոլորակը, որը հայտնաբերվել է 1975 թվականի սեպտեմբերի 3-ին։
  • Վիկտոր սավինիխը հավիտյանս հաշվառված է թիվ 11300 զինվորական մասի ուսումնական գումարտակի առաջին վաշտի անձնակազմում (Մոսկվայի մարզ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 27 февраля 2020 года № 153 «О награждении государственными наградами Российской Федерации».
  2. Указ Президента РФ от 6 марта 2000 года № 470.
  3. Указ Президента РФ от 11 ноября 1994 года № 2081.
  4. Указ Президента РФ от 12 декабря 2010 года № 1548 Արխիվացված 2010-12-22 Wayback Machine.
  5. Указ Президента РФ от 2 ноября 2004 года № 1384.
  6. Указ Президента Российской Федерации от 12 апреля 2011 года № 436 «О награждении медалью „За заслуги в освоении космоса“».
  7. «Первые космонавты получили медали имени Алексея Леонова в Звездном городке». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  8. Указ Президента РФ от 18 июня 1996 года № 930.
  9. Указ Президента РФ от 5 октября 2003 года № 1178.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 206