Վիկտոր Ուսպենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Ուսպենսկի
Виктор Успенский
Ծնվել էօգոստոսի 31, 1879(1879-08-31)[1]
ԾննդավայրԿալուգա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհոկտեմբերի 9, 1949(1949-10-09)[2][1] (70 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանBotkin Street Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտագետ
ԱշխատավայրՈւզբեկստանի պետական կոնսերվատորիա
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ

Վիկտոր Ալեքսանդրի Ուսպենսկի (ռուս.՝ Виктор Александрович Успенский, օգոստոսի 31, 1879(1879-08-31)[1], Կալուգա, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 9, 1949(1949-10-09)[2][1], Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային երաժիշտ-բանահավաք և կոմպոզիտոր։ Թուրքմենիաի ԽՍՀ-ի (1929) և Ուզբեկստանի ԽՍՀ-ի (1937) ժողովրդական արտիստ։ Արվեստագիտության դոկտոր (1943

1913 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Աշխատել է Տաշքենդում, եղել ժողովրդական կոնսերվատորիայի (1918) կազմակերպիչներից և դասատուներից։ 1932 թվականից Արվեստագիտության ԳՀԻ-ի գիտաշխատող, 1934 թվականից՝ Բարձրագույն երաժշտական դպրոցի (1936 թվականից՝ կոնսերվատորիայի) պրոֆեսոր։ Ղեկավարել է 3 ֆոլկլորային գիտարշավ Թուրքմենիայում (1925-1929) և առաջինը՝ Ֆերգանայի հովտում (1931)։ Գրառել է Ուզբեկստանի և Թուրքմենիայի ժողովորդկան երաժշտության նմուշներ և կազմել ժողովածուներ։ Վիկտոր Ուսպենսկու ժողովրդական թեմաներով գրված երկերը և նրա «Ֆարհադ և Շիրին» (ըստ Ա․ Նավոիի, բեմադրվել է՝ 1936) երաժշտական դրաման նպաստել են Ուզբեկստանի պրոֆեսիոնալ երաժշտության զարգացմանը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Успенский Виктор Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։