Վիկտոր Կուզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Victor Cousin by Gustave Le Gray, late 1850s-crop.jpg

Վիկտոր Կուզեն (Cousin) (28 նոյեմբերի, 1792, Փարիզ - 14 հունվարի, 1867, Կանն), ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, քաղաքական գործիչ։ Լուի Ֆիլիպի օրոք եղել է պետական խորհրդի անդամ, Ֆրանսիայի պեր։ 1830 թվականից՝ Ֆրանսիական ակադեմիայի, 1832 թվականից՝ բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ Կուզենի փիլիսոփայությանը բնորոշ է էլեկտիկան։ Ըստ նրա, փիլիսոփայության բոլոր ճշմարտություններն ասված են, այդ պատճառով նախկին փիլիսոփայական համակարգերից քննադատորեն պետք է ընտրել ճշմարտությունները։ Կուզենը պայքարել է մատերիալիզմի, հատկապես XVIII դարի ֆրանսիական մատերիալիզմի դեմ։ Թարգմանել է Պլատոնի, հրատարակել նրա, Պրոկլեսի, Պիեռ Աբելարի, Ռընե Դեկարտի և ուրիշների երկերը։ Ֆրանսիացի ընթերցողին ծանոթացրել է Կանտի, Շելլինգի, Հեգելի փիլիսոփայությանը։ Կուզենի էկլեկտիկայի ազդեցությունը նկատվում է XIX դարի հայ փիլիսոփայության մեջ (Նահապետ Ռուսինյան, Ռ. Պերպերյան և ուրիշներ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png