Վիկտոր Կնորրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Կնորրե
ռուս.՝ Виктор Карлович Кнорре
Ծնվել էհոկտեմբերի 4, 1840(1840-10-04)[1]
Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 25, 1919(1919-08-25)[1] (78 տարեկան)
Բեռլին, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Գերմանական կայսրություն
Մասնագիտությունաստղագետ և շախմատիստ
Հաստատություն(ներ)Բեռլինի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ալմա մատերHU Berlin[2]
Գիտական ղեկավարՎիլհելմ Ֆորեստեր[2]
ՀայրԿառլ Կնորրե
 Viktor Knorre Վիքիպահեստում

Վիկտոր Կառլի Կնորրե (ռուս.՝ Виктор Карлович Кнорре 4 հոկտեմբերի 1840, Նիկոլաևի մարզ, Ռուսական կայսրություն - 25 օգոստոսի 1919, Բեռլինի մերձակայք, Գերմանիա), ռուսաստանյան աստղագետ, գերմանական ծագումով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Կնորրեն հինգերորդ երեխան էր մի ընտանիքում, որը ավանդաբար զբաղվում էր աստղագիտությամբ, ընդամենը ընտանիքում կային տասնհինգ երեխա։ Պատշաճ կրթություն ստանալու համար Վիկտոր Կնորրեին ուղարկում են Վիլյանդի։ Դպրոցի ավարտելուց հետո նա վերադառնում է և երկու տարի աշխատում հոր հետ, աստղադիտարանում, որպես ասիստենտ։

1862 թ. մեկնում է Բեռլին, և ընդունվում համալսարան, որտեղ սկսում է ուսումնասիրել աստղագիտություն Վիլհելմ Ֆյորստերի մոտ։ Դիսերտացիայի պաշտպանելուց հետո, 1867 թ. սկսում է աշխատել Պուլկովյան աստղադիտարանում։ Այստեղ աշխատելու ընթացքում նախաձեռնում է բազմաթիվ ճանապարհորդություններ, կատարում է ստուգայցեր օդերևութաբանական կայաններ, ինչպես նաև հաշվարկում է այս կայանների ճշգրիտ տեղաբաշխումը։ Բացի այդ զբաղվում է Երկրի մագնետիզմի հաշվարկներով։ 1869 թ. վերադառնում է Նիկոլաև, որտեղ սկզբից ուսուցում է իր փոքր քույրերին և եղբայրներին, ապա սկսում է աշխատել դպրոցում, որպես ուսուցիչ։ Որոշ ժամանակ անց նորից տեղափոխվում է Բեռլին, հոր մոտ, ով այդ ժամանակ աշխատում էր այնտեղ։

Վիկտոր Կնորրեն սկսել է աշխատել Բեռլինի աստղադիտարանում 1873 թվականից։ Միաժամանակ նա դասավանդում էր Բեռլինի Գումբոլդի անվան համալսարանում, և 1892 թ. նրան շնորհվեց աստղագիտության պրոֆեսորի կոչում։ 1906 թ. Կնորրեն անցնում է հանգստի և տեղափոխվում է բնակության Լիխտենֆելդե (գերմ.՝ Lichterfelde), որտեղ և անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։

Նվաճումները աստղագիտությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռլինյան աստղադիտարանում, դիտարկումների համար, Կնորրեն օգտագործում էր Յոզեֆ Ֆրաունգոֆերի ռեֆրակտորը։ Հիմնականում զբաղվում էր աստերոիդների, գիսաստղերի և կրկնակի աստղերի դիտարկումներով։

Աստերոիդների դիտարկումների և ուղեծրերի հաշվարկի համար նա նախագծել էր հատուկ սարք (միկրոմետր), որի աշխատանքի սկզբունքը նկարագրել է մասնագիտական ամսագրում (գերմ.՝ Astronomische Nachrichten)։ Կնորրեն մասնակցել է նաև այլ սարքերի նախագծմանը և բարելավմանը, ինչպես նաև աստղադիտակների հասարակածային մոնտաժման նախագծմանը։ Նույնիսկ հանգստի անցնելուց հետո էլ նա զբաղվում էր գիտական գործունեությամբ։ Այսպես, 1909 և 1911 թթ. հրատարակել է աստղադիտակների հատուկ տեսակի հասարակածային մոնտաժման (գերմ.՝ Knorre und Heele) մասին հոդվածներ։

Նվաճումները շախմատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Կնորրեն եղել է նաև հայտնի շախմատիստ, որին հատկացնում են իր ժամանակի (1865 թ.) գերմանացի բարձր դասի շախմատիստներին։ Նա տարբեր մրցաշարերում հաղթել է այնպիսի հայտնի շախմատիստների, ինչպիսիք էին Ա. Անդերսոնը, Լ. Պաուլսենը, Յո. Ցուկերտորտը և Գ. Նեյմանը։ Մոտավորապես 1880 թվականից հետո նա սկսում է խաղալ միայն սիրողական շախմատ, չնայած ամբողջ կյանքի ընթացքում հետաքրքրվել է շախմատով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Mathematics Genealogy Project — 1997.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Կնորրե» հոդվածին։