Վիկտոր Գրիշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Գրիշին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, պետական գործիչ և հիշատակագիր
Ծննդյան օր սեպտեմբերի 5 (18), 1914
Ծննդավայր Սերպուխով, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր մայիսի 25, 1992(1992-05-25)[2] (77 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ

Վիկտոր Գրիշին (ռուս.՝ Ви́ктор Васи́льевич Гри́шин, սեպտեմբերի 5 (18), 1914, Սերպուխով, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25, 1992(1992-05-25)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1939)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974

Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1937-1950 թվականներին ղեկավար աշխատանք է կատարել Սերպուխովում, ապա՝ Մոսկվայում։ 1956 թվականից եղել է ՀԱՄԽ-ի նախագահ, 1967 թվականից՝ ԽՄԿԿ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար։ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ 1952 թվականից, 1961 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի Նախագահության, 1966 թվականից՝ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 3-9-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1967 թվականից՝ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ։

Կոնստանտին Չերնենկոյի կյանքի վերջին ամիսներին Գրիշինը համարվել է գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու հավանական հավակնորդ և հնարավոր այլընտրանք Միխայիլ Գորբաչովին։

Պարգևատրվել է Լենինի 3 և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Гришин Виктор Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Գրիշին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 230