Վիկտոր Գորբատկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Գորբատկո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1934(1934-12-03)[1][2]
ԾննդավայրՎենցի, Գուլկևիչիի շրջան, ԽՍՀՄ կամ Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4]
Մահացել էմայիսի 17, 2017(2017-05-17)[5][2] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԿրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1956) և Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968)
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAll-Union Society of Philatelists?, Union of Philatelists of Russia? և First group of Soviet cosmonauts?
 Viktor Gorbatko Վիքիպահեստում

Վիկտոր Վասիլևիչ Գորբատկո (ռուս.՝ Ви́ктор Васи́льевич Горбатко́, դեկտեմբերի 3, 1934(1934-12-03)[1][2], Վենցի, Գուլկևիչիի շրջան, ԽՍՀՄ և Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4] - մայիսի 17, 2017(2017-05-17)[5][2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, գնդապետ, Խորհրդային Միության հերոս (1969)։

Ավարտել է Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան (1968)։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատի անդամ է 1960-թվականից։

1969 թվականի հոկտեմբերի 12-17-ին Անատոլի Ֆիլիպչենկոյի և Վլադիսլավ Վոլկովի հետ, որպես հետազոտող ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-7» տիեզերանավ-արբանյակով, մասնակցելով «Սոյուզ-6» և «Սոյուզ-8» տիեզերանավերի խմբակային թռիչքին։ Երկրի շուրջը կատարել է 80 պտույտ։

Պարգևատրվել է Լենինի և Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Գորբատկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 163