Վիլյանդի (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիա Վիլյանդի
Ամբողջական անուն Jalgpalliklubi Viljandi Tulevik
Անվանում Էստոնիա Վիլյանդի
Հիմնադրում 1912
Երկիր Էստոնիա Էստոնիա
Մարզադաշտ Վիլյանդի
Տարողունակություն 1080
Նախագահ Էստոնիա Այվար Պոհլակ
Մարզիչ Էստոնիա Մարկո Լելով
Լիգա Էսիլիգա
2013 8
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Վիլյանդի» (էստ.՝ Jalgpalliklubi Viljandi Tulevik), էստոնական ֆուտբոլային ակումբ է Վիլյանդի քաղաքից, ստեղծվել է 1912թ.։ Տնային հանդիպումներն ակումբն անցկացնում է «Վիլյանդի» մարզադաշտում։ Կալեվի հետ ունեցած երկխաղյա դիմակայությունից հետո ակումբը ստիպած էր լքել Մեյստրիլիգան ու հանդես գալ ավելի թույլ դիվիզիոնում, սակայն շնորհիվ «Մաագ» և «Տամմեկա» ակումբների միավորման, ակումբը պահպանեց իր դիրքը Մեյստրիլիգայում։ Ակումբը 2 անգամ հանդես է եկել գավաթի խաղարկության եզրափակչում, սակայն 2 անգամն էլ զիջել է Լեվադիային (2։3, 1999թ. և 0։2, 2000թ.)։ Լավագույն արդյունքն Էստոնիայի առաջնությունում եղել է այն, որ ակումբը 1999թ. կարողացել է գրավել երկրորդ հորիզոնականը։

Վիլյանդին Էստոնիայի առաջնություններում[խմբագրել]

Նվաճումներ[խմբագրել]

• Էստոնիայի առաջնության արծաթե մեդալակիր - 1999թ.

• Էստոնիայի առաջնության բրոնզե մեդալակիր - 1997/98

Հայտնի ֆուտբոլիստներ[խմբագրել]

Էստոնիա Մարկ Շվեց

Էստոնիա Ռագնար Կլավան

Էստոնիա Տավի Ռյահն

Էստոնիա Մարտին Կաալմա

Պաշտոնական կայք[խմբագրել]

www.jktulevik.ee − պաշտոնական կայք