Վիլյամ Ջեյմս Սիդիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյամ Ջեյմս Սիդիս
անգլ.՝ William James Sidis
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1898(1898-04-01)[1]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 17, 1944(1944-07-17)[1] (46 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնանհայտ
ԿրթությունՀարվարդի իրավունքի դպրոց և Հարվարդի համալսարան (1914)[2]
ԵրկերThe Tribes and the States? և The Animate and the Inanimate?
Մասնագիտությունմաթեմատիկոս, մարդաբան, պատմաբան, լեզվաբան, գյուտարար, գրող և հակապատերազմային ակտիվիստ
ԱշխատավայրՌայսի անվան համալսարան
Ծնողներհայր՝ Boris Sidis?, մայր՝ Sarah Mandelbaum?
Կայքsidis.net
 William James Sidis Վիքիպահեստում

Վիլյամ Ջեյմս Սիդիս (անգլ.՝ William James Sidis, ապրիլի 1, 1898(1898-04-01)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 17, 1944(1944-07-17)[1], Բոստոն, ԱՄՆ)՝ մաթեմատիկական և լեզվաբանական տաղանդներով օժտված ամերիկացի վունդերքինդ։

Որոշ կենսագիրներ համարում են Ջ. Սիդիսին՝ պատմության ամենատաղանդավոր մարդ։ Այդ կարծիքն առաջացել է Սիդիսի հետևյալ ունակությունների պատճառով՝

  • Վիլյամը գրել է սովորել մեկ տարեկանում
  • Չորս տարեկանում կարդացել Հոմերոսի «Ոդիսականի» բնագիրը
  • Վեց տարեկանում ուսումնասիրում էր Արիստոտելի «Լոգիկան»
  • 4-ից 8 տարեկան հասակում չորս գիրք է գրել
  • 7 տարեկանում անատոմիայի քննություն է հանձնում Հարվարդի բժշկական դպրոցում
  • 8 տարեկան հասակում տիրապետում է 8 լեզվի՝ անգլերեն, լատիներեն, հունարեն, ռուսերեն, եբրայերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ևս մեկ լեզվի, որն ինքն է հնարել.
  • Հասուն տարիքում Սիդիսը տիրապետում էր 40 լեզվի
  • 11 տարեկանում ընդունվում է Հարվարդի համալսարան և քիչ անց լեկցիաներ է կարդում Հարվարդի մաթեմատիկական ակումբում
  • 16 տարեկանում գերազանց ավարտում է Հարվարդի համալսարանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wallace, Amy, The Prodigy: A biography of William James Sidis, America’s Greatest Child Prodigy, New York։ E.P. Dutton & Co. 1986. ISBN 0-525-24404-2 (անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]