Վիլհելմ I Օրանացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիլհելմ Օրհանացիից)
Վիլհելմ I Օրանացի
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք լյութերականություն, կաթոլիկություն և Կալվինականություն
Ծննդյան օր ապրիլի 24, 1533[1][2]
Ծննդավայր Դիլենբուրգ, Իսպանական Նիդերլանդներ, Իսպանական կայսրություն[3][2]
Վախճանի օր հուլիսի 10, 1584(1584-07-10)[1][4][5][…] (51 տարեկան)
Վախճանի վայր Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[3][2]
Թաղված Նիևե կերկ
Դինաստիա Օրանժ-Նասաուների հարստություն[6] և House of Nassau?
Հայր William I, Count of Nassau-Siegen?[2]
Մայր Juliana of Stolberg?[2]
Ամուսին Anna van Egmont?[2], Anna of Saxony?[2], Charlotte of Bourbon?[2] և Louise de Coligny?[2]
Զավակներ Philip William, Prince of Orange?[2], Countess Maria of Nassau?, Countess Anna of Nassau?[2], Maurice of Nassau?[6][2], Countess Emilia of Nassau?[4][2], Countess Louise Juliana of Nassau?[2], Countess Elisabeth of Nassau?, Countess Catharina Belgica of Nassau?, Countess Charlotte Flandrina of Nassau?, Countess Charlotte Brabantina of Nassau?[2], Countess Emilia Antwerpiana of Nassau?, Frederick Henry of Orange-Nassau?[6][2], Justinus van Nassau? և Maria van Nassau?
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Վիլհելմ I Օրանացի, կամ Վիլհելմ Լռակյաց (հոլ. Willem van Oranje, Willem de Zwijger, ապրիլի 24, 1533[1][2], Դիլենբուրգ, Իսպանական Նիդերլանդներ, Իսպանական կայսրություն[3][2] - հուլիսի 10, 1584(1584-07-10)[1][4][5][…], Դելֆտ, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[3][2]), Օրանի թագաժառանգ, նասաուի կոմս, Նիդերլանդական բուրժուական հեղափոխության 16-րդ դարի գործիչ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ I Օրանացին ծնվել է 1533 թվականի ապրիլի 24-ին գերմանական Նասաու կոմսության Դիլենբուրգ քաղաքում։ Ընդարձակ տիրույթներ ուներ Նիդերլանդներում և Ֆրանսիայում (Օրանժի իշխանություն)։ 1560-ական թվականներին գլխավորել է նիդերլանդական ազնվականության հակաիսպանական ընդդիմությունը։ Իսպանական բանակի՝ Նիդերլանդներ մտնելուց հետո փախել է Գերմանիա և գերմանական բողոքական իշխանների և ֆրանսիական հուգենոտների օգնությամբ քանիցս ներխուժել (1568, 1572) Նիդերլանդներ։ Երկրի հյուսիսում ժողովրդական ապստամբության հաջողությունները դրդել են Վիլհելմ I Օրանացուն անցնել հեղափոխության կողմը։ ։ Հոլանդական խոշոր առևտրային բուրժուազիայի աջակցությամբ 1572 թվականին Վիլհելմը փաստորեն դառնում է հյուսիսային նահանգների կառավարիչ։ Ձգտելով ամրապնդել իր իշխանությունը՝ նա նպաստել է Իսպանիայի դեմ պայքարող ազգային ուժերի ամրապնդմանը։ Երկրի հարավում ապստամբության հաղթանակից հետո (1576) Հոլանդիայից տեղափոխվել է Բրյուսել և 1577 թվականին դարձել Բրաբանտի ռուվարդ (բարձրագույն վարչական պաշտոն)։ Սպանվել է 1584 թվականի հուլիսի 10-ին իսպանական գործակալ Բալտասար Ժերարի ձեռքով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rachfahl F., Wilhelm von Oranien…, Bd 1-3, Halle - Haag, 1906-24;
  • Blok P. J., Willem de Eerste Prins van Oranje, dl 1-2, Arnst., 1919-20;
  • Schelven A. A., Willem von Oranje, Haarlem, 1933.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Willem I van Oranje-Nassau — 2009.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 ECARTICO
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Вильгельм I Оранский // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Lundy D. R. The Peerage
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2016.
  7. Հայկական Սովետական Հանրագիտարան