Վիլհելմ Տելլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիլհելմ Տելլ (այլ կիրառումներ)
Վիլհելմ Տելլ
Տեսակգեղարվեստական անձ և բանահյուսական կերպար
Հեղինականանուն
Սեռարական
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԾննդավայրՈւրի
 Wilhelm Tell Վիքիպահեստում

Վիլհելմ Տելլ (գերմ.՝ Wilhelm Tell, ֆր.՝ Guillaume Tell, իտալ.՝ Guglielmo Tell), շվեյցարական ժողողովրդական առասպելի հերոս։ Նրա մասին պատմող շվեյցարական այս առասպելն արտացոլում է շվեյցարացի ժողովրդի պայքարն ընդդեմ Հաբսբուրգների ավստրիական տիրապետության դեմ՝ 14-րդ դարում։ Վիլհելմ Տելլը Բյուրգլեն գյուղից էր և հայտնի էր իր դիպուկ նետաձգությամբ։ Մի անգամ Գեսլերը, որ ավստրիական պաշտոնյա էր, իմանալով նրա այս ձիրքի մասին, ստիպում է, որ Տելլը խնձոր դնի իր փոքրիկ որդու գլխին և նետը հեռվից արձակելով վայր գցի այն։ Վիլհելմ Տելլը հաջողությամբ կատարելով այս դաժան պահանջը, որոշում է վրեժխնդիր լինել։ Նա մի հարմար վայրում դարանակալում է ավստրիացի պաշտոնյային և նույնպիսի դիպուկ նետահարությամբ սպանում է նրան, ինչը ազդանշան է դառնում շվեյցարացի ժողովրդի համար ապստամբության՝ ընդդեմ ավստրիական բռնակալության։ 19-րդ դարում պատմաբանները սկսել են կասկածի տակ առնել Վիլհելմ Տելլի պատմական կերպար լինելը։ Սակայն ավելի նոր ուսումնասիրողները գտնում են, որ այս առասպելի հիմքում ընկած է պատմական իսկություն։

Վիլհելմ Տելլի կերպարը արվեստի գործերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլհելմ Տելլը և ավստրիացիները. խճանկար, գտնվում է Շվեյցարիայի ազգային թանգարանում
Վիլհելմ Տելլը և ավստրիացիները. խճանկար, գտնվում է Շվեյցարիայի ազգային թանգարանում

Վիլհելմ Տելլի կերպարը ոգեշնչել է տարբեր արվեստագետների՝ ստեղծելու մշակութային արժեքներ։ Գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերը գրել է «Վիլհելմ Տելլ» վերնագրով դրամա, իսկ իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինին գրել է համանուն օպերա՝ չորս գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետոն գրել են Էտիեն դը Ժուին և Իպոլիտ Բին՝ ըստ Շիլլերի պիեսի։ Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերան առաջին անգամ ներկայացվել է Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում՝ 1829 թվականին։ Այն լուրջ հաջողություն չի ունեցել, ինչից հետո Ռոսինին կրճատել է՝ դարձնելով երեք գործողությամբ։ Այս տեսքով օպերան մնացել է Փարիզի օպերային թատրոնի մշտական խաղացանկում մինչև 1932 թվականտը, իսկ 1868 թվականին, Ռոսինիի ներկայությամբ կայացել է «Վիլհելմ Տելլ»-ի 500-րդ ներկայացումը։ Այս օպերան համարվում է Ռոսինիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այն գրվեց ֆրանսիական կառավարության պատվերով և եղավ իտալացի կոմպոզիտորի վերջին օպերան։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Տելլ» հոդվածին։