Վիլհելմ Թեմպլ
| Վիլհելմ Թեմպլ | |
|---|---|
աստղագետ |
|
| ԱԱՀ՝ | Էրնստ Վիլհելմ Լեբրեխտ Թեմպլ |
| Ծննդյան օր՝ | 4.12.1821 |
| Ծննդավայր՝ | Նիդերկուներսդորֆ, Գերմանիա |
| Վախճանի օր՝ | 16.03.1889 |
| Վախճանի վայր՝ | Արչետրի |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | գերմանացի |
| Պարգևներ և մրցանակներ՝ |
Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ |
Էրնստ Վիլհելմ Լեբրեխտ Թեմպլ (գերմ.՝ Ernst Wilhelm Leberecht Tempel, 1821 - 1889), գերմանացի աստղագետ և նկարիչ, 5 աստերոիդների և 12 գիսաստղերի հայտնաբերող:
Էրնստ Թեմպլը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 4-ին սաքսոնյան Նիդերկուներսդորֆ քաղաքում: 1837 թվականին սովորել է լիթոգրաֆիական գործ Մեյսենում: 1840 թվականին ուղևորվել է մի քանի տարով ճանապարհորդելու Եվրոպայով, այցելել է Կոպենհագեն, Ստոկհոլմ և Քրիստիանիա (այժմյան Օսլո):
1858 թվականին բնակություն է հաստատել Վենետիկում, և այնտեղ բացել է լիթոգրաֆիայի արհեստանոց: Շուտով ամուսնացել է: Բավականին հաջողությամբ կատարում էր գիտնականների պատկերազարդման պատվերները: Տարված լինելով երիտասարդ հասակից աստղագիտությամբ, կառուցեց չորսդյոյմանոց աստղադիտակ և նրա միջոցով արդեն 1859 թվականին հայտնաբերեց գիսաստղ, ինչպես նաև միգամածություն Պլեյադներ աստղային կուտակման մեջ: 1860 թվականին ստացել է հրավեր աշխատելու Մարսելի աստղադիտարանում: Աշխատելով այս ֆրանսիական քաղաքում, հայտնաբերել է մի շարք երկնային մարմիններ, մասնավորապես աստերոիդներ և գիսաստղեր: Նա է հայտնաբերել (64) Անջելինա, (65) Կիբելե, (74) Գալատեա, (81) Թերպսիքորե և (97) Կլոթո աստերոիդները:
1870 թվականին ֆրանկո-ռուսական պատերազմի պատճառով Թեմպլը ստիպված եղավ լքել Ֆրանսիան և վերադառնալ Իտալիա: 1875 թվականին դարձավ Ֆլորենցիայի մոտ գտնվող Արչետրի քաղաքի աստղադիտարանի ղեկավարը:
1889 թվականի մարտի 16-ին Թեմպլը մահացավ Արչետրիում:
Նրա պատվին անվանվել են (3808) Տեմպել աստերոիդը և խառնարան Լուսնի վրա: