Վիեննական Երկրորդ Դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիեննական Երկրորդ Դպրոցը (Նոր վիեննական դպրոց) քսաներորդ դարի երաժշտական շարժում է։ "Երկրորդ " բառը կիրառվում է Վիեննական դասական (առաջին) դպրոցից տարբերելու համար: Առաջին դպրոցի կոմպոզիտորներն էին Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և Լյուդվիգ վան Բեթհովենը: Երկրորդ դասական դպրոցի հիմնադիրն է ավստրացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգը: Նա միաժամանակ համակրում էր երկու հակառակորդ կոմոզիտորների՝ Յոհաննես Բրամսի և Րիխարդ Վագների ստեղծագործությունները։ Տարված լինելով նաև հունգարացի Ֆերենց Լիստի ստեղծագործություններով, նա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կատարելագործելով իր երաժշտական լեզուն հանգում է նոր մի գրելաձևի՝ անտոնայնությանը: Լիստը իր հերթին արդեն օգտագործել էր այս նոր ուղղությունը իր "Բագատել առանց տոնայնության" ստեղծագործության մեջ: Անտունայնություն տերմինը արդեն ասում է ուղղության հիմնական մտքի մասին՝ երաժշտություն, որը չունի տոնայնություն: Կոմպոզիտորը կարող է կատարել մոդուլյացիաներ դեպի բոլոր տոնայնություններ, կատարել երաժշտական քայլեր, ազատորեն փոխել տոնայնությունը առանց որևե խոչընդոտի: Նոր վիեննական դպրոցի կոմպոզիտորները երեքն են՝ Առնոլդ Շյոնբերգը, Ալբան Բերգը և Անտոն Վեբերնը: Շյոնբերգը այս վերջին երկուսի ուսուցիչն է եղել: Սկզբնական շրջանում նա գրել է իր ստեղծագործությունները անտոնայնության մեջ: Ավելի զարգացնելով այս նոր ուղղությունը, որը շատերի քննադատությանն էր արժանանում, նա հանգում է մի նոր ոճի՝ դոդեկաֆոնիզմին: Դոդեկաֆոնիզմը երաժշտական ուղղություն է, որտեղ կոմպոզիտոները օգտագործում են լադի բոլոր 12 նոտաները անտեսելով որևե տոնայնություն: Ամենավերջում Շյոնբերգը հանգում է սերիական դոդեկաֆոնիզմին: Տվյալ նոր ողղության մեջ կոմպոզիտորները պետք է հիմնվեն լադի 12 նոտաների վրա: Նոտաները չպետք է կրկնվեն մեկից ավել անգամ։ Նոտաների դասավորությունը որոշելուց հետո կոմպոզիտորը տարբեր զարգացումներ տալով հանգում է նոր ստեղծագործության, որը չունի տոնայնություն, և միայն շատ մանրամասն ուսումնասիրությունից հետո կարելի է հասկանալ ստեղծագործության իմաստը և կառուցվածքը: