Վիդամ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիդամ (Vidame, կանացի` վիդամուհի)- ֆեոդալական Ֆրանսիայում և Գերմանիայում վիկարիոս կամ եպիսկոպոսի տեղապահ: Ի սկզբանե վիդամները համարվում էին եպիսկոպոսի տնտես և կառավարում էր նրա կալվածքներն ու տիրույթները, բայց աստիճանաբար վիդամները ստացան ինքնավարություն ու դարձան այն տարածքների տերերը, որտեղ նրանք միայն ծառայում էին:
Ֆրանսիայի մի քանի վիդամություններ.
- Ամյեն - կառավարել է Պիկինյի տոհմը:
- Բովե - կառավարել է Ժերբերուա տոհմը: Առաջացել է 12-րդ դարում:
- Լան(Լաոն) - այս տարածքին տիրապետել են բազմաթիվ տոհմեր` Ռուա, Լա Ռոշֆուկո, Բետյոն ր Գոնտո:
- Ման - պատկանել է Անժեն դե Ռամբույլե ընտանիքին:
- Շարտր - կառավարել է լա Ֆեռտե -Առնո տոհմը: