Պոլ Վիդալ դը լա Բլաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիդալ դը լա Բլանշից)
Վիդալ դե լա Բլանշ
Vidal de la Blache
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22,1845
ԾննդավայրԷրո (դեպարտամենտ),Ֆրանսիա Ֆրանսիա
Մահացել էապրիլի 5,1918
Մահվան վայրՎար (դեպարտամենտ)Ֆրանսիա Ֆրանսիա
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունՖրանսիացի Ֆրանսիա Ֆրանսիա
ԿրթությունFrench School at Athens?, Շարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց (1866)[1]
Մասնագիտությունաշխարհագրագետ և քարտեզագիր
ԱշխատավայրՓարիզի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և French School at Athens?[2]
ԵրեխաներJoseph Vidal de La Blache?
 Paul Vidal de La Blache Վիքիպահեստում

Վիդալ դե լա Բլանշ (հունվարի 22, 1845(1845-01-22)[4][6][7][…], Pézenas, Էրո - ապրիլի 5, 1918(1918-04-05)[3][4][5][…], Լա-Սեն-սյուր-Մեր, Վար), ֆրանսիացի աշխարհագետ, քաղաքական աշխարհագրության մարդաբանական ուղղության հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանշը սկզբնական շրջանում հրապուրվում է Ֆ. Ռատցելի քաղաքական աշխարհագրությամբ, սակայն իր հայեցակարգում քննադատում է գերմանական աշխարհաքաղաքագետների մի շարք հիմնադրույթներ, հիմնավորում հողի տեսությունը։ Բլանշը աշխարհաքաղաքականության մարդաբանական տեսությունը, որի կենտրոնում մարդն է, ստացավ պոսիբիլականաթյուն անվանումը։ Այն հակադրվում է «մեծ տարածությունների տեսությանը»։ Այդ գիտական դիմակայությանը հարևան երկների (Ֆրանսիա, Գերմանիա) միջև դարերով կուտակված հակասությունների արտացոլումն էր։ Վերլուծելով Ֆրանսիայի և Գերմանիայի աշխարհաքաղաքական մրցակցության, մասնավորապես, էլզասի և Լոթարինգիայի հիմնախնդիրները, Բլանշն առաջարկում է այդ հարուստ տարածքը հակամարտության շրջանից վերածել համագործակցության շրջանի։ Ըստ էության Բլանշը ստեղծեց ֆրանս-գերմանական, իսկ այնուհետև եվրոպական աշխարհաքաղաքական տարածաշրջանի պատմական մոդել։ Բլանշը հրաժարվում է աշխարհագրական դետերմինիզմից, կարևորում մարդու կամքն ու նախաձեռնելու ունակությունը, պնդում, որ մարդուն նույնպես պետք է դիտել որպես աշխարհագրական գործոն։ Ընդ որում, այդ ակտիվ սուբյեկտը մեկուսացված չէ, գործում է բնական համակարգերի շրջանակներում։

Բլանշի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլանշի տեսության հիմնական տարրը «քաղաքականությունների լոկալ զարգացման» հասկացությունն է։ Քաղաքակրթության հիմքը՝ առանձին օջախները, ձևավորվում են հյուսիսային կիսագնդում, այնուհետև փոխգործունեության արդյունքում գրավում են նոր տարածքներ՝ Միջերկրական ծովից մինչև Չինաստան։ Բլանշը կարևորում է հաղորդակցության ուղիների դերը, պնդում, որ ապագայում դրանց զարգացման և քաղաքակրթության առանձին օջախների ակտիվ փոխգործունեության դեպքում հնարավոր է ստեղծել համաշխարհային պետություն։

Բլանշի կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ է նաև նրա այն միտքը, որ ծովային և ցամաքային պետությունների հակասություններն աստիճանաբար կհաղթահարվեն և կձևավորվեն սկզբունքորեն նոր հարաբերություններ։ Պետությունն իր ընդհանրությունը, միասնականությունը, նմանությունը, կեցության գլխավոր տարրերի համատեղելիությունը գիտակցող առանձին բջիջների, հանրույթների գործունեության արդյունք է։ Ելնելով նշվածից, Բլանշը ինքնատիպ մեկնաբանություն է տալիս նաև պետության սահմանների հիմնախնդրին։ Սահմանը կենդանի, գիտակցական երևույթ է և պայմանավորված չէ պետության «արտաքին» շրջանակներով կամ ֆիզիկական և աշխարհագրական գործոններով։ Հիմնական երկերն են՝ «Ֆրանսիայի աշխարհագրական նկարագիրը» (1903), «Արևելյան Ֆրանսիա» (1919

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://vidal-lablache.cnrs.fr/
  2. Revue des études anciennes (ֆր.)UBM, 1918. — Vol. 4, Iss. 20. — P. 278. — ISSN 0035-2004; 2540-2544; 0035-2004doi:10.3406/REA
  3. 3,0 3,1 Видаль де ла Блаш Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  7. Babelio (ֆր.) — 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 423