Վեց Նապոլեոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Վեց Նապոլեոններ
The Adventure of the Six Napoleons
Sixn-03.jpg
Հեղինակ Արթուր Կոնան Դոյլ
Բնօրինակ անվանում The Adventure of the Six Napoleons
Երկիր Մեծ Բրիտանիա
Լեզու անգլերեն
Շարք Շերլոկ Հոլմսի վերադարձը
Ժանր դետեկտիվ

«Վեց Նապոլեոններ» (անգլ.՝ The Adventure of the Six Napoleons), հայտնի անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվածք «Շերլոկ Հոլմսի վերադարձը» շարքից։ Գրվել է մոտ 1899 թվականին։ Պատմվածքում գործում է 19-րդ դարի հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսը։

Սյուժե[խմբագրել]

Շերլոկ Հոլմսին Բեյքր Սթրիթում այցելում է տեսուչ Լեստրեյդը։ Զրուցելիս նա հայտնում է մի շատ տարօրինակ գործի մասին, որը ավելի շատ վերաբերվում էր բժիշկ Վաթսոնին, քան Շերլոկ Հոլմսին։ Փոքրիկ խանութում գողություն էր կատարվել. գողացված իրը` Նապոլեոն Բոնապարտի գիպսե կիսանդրին ջարդել էին հենց խանութում։ Հետագայում նմանտիպ գողություն կատարվում է մեկ այլ տեղ, նույնպես Նապոլեոնի կիսանդրու հետ։ Շուտով գործը վերածվում է սպանության. հանցագործը փորձելով մտնել լրագրողի տունը, որտեղ պահվում էր կիսանդրին սպանում է մի մարդուն տան աստիճանների վրա։

Հոլմսը իմանում է հանցագործի անունը. դա իտալացի Բեպպոն էր։ Նա իրագործել էր Բորջիայի մարգարտի գողությունը և թաքցրել այն վեց կիսանդրիներից մեկի մեջ։ Փորձելով հասնել մարգարտին նա ստիպված էր կոտրել կիսանդրիներից յուրաքանչյուրը։