Վեցիկ Վարդապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վեցիկ Վարդպետից)
Վեցիկ Վարդապետ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունճարտարապետ

Վեցիկ Վարդապետ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), միջնադարյան հայ ճարտարապետ։ 13-րդ դարի առաջին քառորդին կառուցել է Կեչառիսի վանքի Կաթողիկե եկեղեցին։ Շինարարության ավարտից շատ չանցած Վեցիկ Վարդապետը երիտասարդ տարիքում մահացել է։ Թաղված է Կեչառիսի վանքի Սուրբ Գրիրգոր Լուսավորիչ տաճարի արևելյան պատի մոտ։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցիկ Վարդապետ քարգործը (արձանագրություններում նաև նշվում է այս երկու անվանումներով) միջնադարյան Հայաստանի այն սակավաթիվ ճարտարապետներից է, որի գերեզմանի վրա վանքի տարածքում հուշարձան-կոթող է կանգնեցվել։ Այն կերտել են Վեցիկ Վարդապետի ճարտարապետ եղբայրներ Պետրոսը, Հովհաննեսը, Ազարիան (Նոր Վարագա վանքի Անապատ եկեղեցու հեղինակները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 421