Վերջին լուր (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վերջին լուր (օրաթերթ)ից)

«Վերջին լուր», քաղաքական անկախ օրաթերթ (երեկոյան)։ Լույս է տեսել 1914-30 թվականին, Կոստանդնուպոլսում։ Խմբագիրներ՝ Վահան Թոշիկյան, Ա. Գալփակճյան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տպագրել է տեղեկություններ ռազմաճակատներից, լուրեր պատերազմող կողմերի և Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մասին։

«Վերջին լուրի» խմբագրական մարմինը

1910-ական թվականի վերջերից լայնորեն լուսաբանել է պոլսահայ կյանքը, ազգագրական պատմության հետ կապված հարցեր, տպագրել Մեծ եղեռնը վերապրած հայ մտավորականների հուշեր։ Դատապարտել է հայկական կուսակցությունների և գործիչների ենթադրյալ երկպառակությունները։ Թերթը տեղ է հատկացրել նաև բանասիրական-գրաքննադատական հոդվածների։ Աշխատակցել են Երվանդ Օտյանը, Լևոն Բաշալյանը, Ալփասլանը (Ալ․ Փանոսյան), Հակոբ Տեր-Հակոբյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 416