Վերգինե Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերգինե Գարագաշյան
Ծնվել է1856[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել է1933[1]
Մահվան վայրԱթենք, Հունաստան[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Վերգինե Գարագաշյան (1856[1], Կոստանդնուպոլիս[1] - 1933[1], Աթենք, Հունաստան[1]), հայ դերասանուհի։

Երանուհի Գարագաշյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում։ Սովորել է Սկյուտարի ճեմարանում, ապա մասնավոր դասեր է վերցրել Սրապիոն Թղլյանից և ֆրանսիացի կոմպոզիտոր Սոլիեյից։ Բեմ է բարձրացել 1867 թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձի առթիվ կազմակերպված թատերական երեկոյին, արտասանելով Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նույն թվականից հանդես է եկել Հ. Վարդովյան խմբում, կատարելով հիմնականում սուբրետ դերեր։ 1878 թ. քրոջ՝ Երանուհու հետ խաղացել է Ս.Պենկլյանի խմբում, շրջել մի շարք քաղաքներում։ Հաջողությամբ է կատարել «Գլերեդի» դերը Շ. Լեկոկի «Մադամ Անգո» օպերետում, «Ժիրոֆլե Ժիրոֆլայինը»՝ Շ. Լեկոկի համանուն օպերետում։ Օրեստինը «Գեղեցկուհի Հեղինեում», մանավանդ Գաթիմեի դերը Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետում։ 1880-1881 թթ. թատերաշրջանում խաղացել է Թիֆլիսի բեմում, արժանացել մամուլի և հասարակության ջերմ գնահատմանը։ Թիֆլիսում խաղացել է նաև Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»ում, փայլուն կերպով կատարելով Լիզայի դերը, որը հիացմունք է պատճառել նաև օտար քննադատներին։ 1881 թ. վերադարձել է Կ. Պոլիս, միացել Ս.Պենկլյանի խմբին, շրջել մի շարք երկրներ, ապա՝ խմբի քայքայումից հետո, մեկնել է Իզմիր, ամուսնացել և ընդմիշտ թողել բեմը։ Մահացել է Աթենքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 699