Վեռնոն Ահմաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեռնոն Ահմաջյան
Ծնվել էմայիսի 19, 1930(1930-05-19)
Whitinsville, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմարտի 13, 2012(2012-03-13) (81 տարեկան)
Ֆալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբուսաբան և քարաքոսաբան
Հաստատություն(ներ)Քլարկի համալսարան
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Քլարկի համալսարան
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Ahmadjian

Վեռնոն Ահմաջյան (մայիսի 19, 1930(1930-05-19), Whitinsville, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 13, 2012(2012-03-13), Ֆալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի հայտնի քարաքոսաբան, ԱՄՆ Քլարկի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Վիթնսվիլում` հայ էմիգրանտների` Նշան և Անի Ահմաջյանների (Օհանյանների) ընտանիքում և ավելի քան 40 տարի ապրել է Վուստեր քաղաքում։ Ահմաջյանը ավարտել է Քլարկի համալասարանը 1952 թվականին՝ ստանալով բակալավրի կոչում։ Երկու տարի զինվորական ծառայություն անցնելուց հետո վերադարձել է Քլարկի համալսարան և ստացել մագիստրոսի աստիճան։ Փիլիսոփայության դոկտորի կոչում (Ph.D) ստացել է 1960 թվականին Հարվարդի համալսարանում։ Աշխատել է տարբեր համալսարաններում՝ Մասաչուսեթսի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի) և գլխավորապես Քլարկի համալսարանում։ Մշակել է մեթոդներ լաբորատոր պայմաններում քարաքոսերի անջատման և կուլտիվացման համար։ Ահմաջյանի գիտական հետաքրքրությունները հիմնականում վերաբերել են քարաքոսերի սիմբիոզի բնույթին։ Ահմաջյանը Քաղցկեղի ազգային ինստիտուտին տրամադրել է հատուկ քարաքոսային կուլտուրաներ, որոնք կիրառվել են քաղցկեղի ախտորոշման սկրինինգային ծրագրերում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։ Բազմաթիվ գրքերի ու գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին պարգևատրվել է հատուկ մեդալով Անտարկտիդայի Մաք-Մյուրդո գիտական կայանում կատարված աշխատանքների համար Գիտության ազգային հիմնադրամի կողմից, ինչպես նաև իր պատվին է կոչվել Տրանսանտարկտիդայի լեռների Քվին-Ալեքսանդրիա լեռնաշղթայի գագաթներից մեկը (Ահմաջյանի գագաթ)։ Ահմաջյանը եղել է մի շարք մասնագիտական ասոցիացիաների անդամ, որոնց թվում են Քարաքոսաբանության միջազգային ասոցիացիան (IAL), Գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիան (AAAS) և այլն։ 1996 թվականին Քարաքոսաբանության միջազգային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է Աքարիուսի մեդալով քարաքոսաբանության ոլորտում գիտական ձեռքբերումների և նվաճումների համար։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախճանվել է 2012 թվականի մարտի 13-ին՝ 81 տարեկան հասակում։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ahmadjian, Vernon. 1967. The Lichen Symbiosis. Blaisdell Publishing Co., Waltham, Mass., 152 pages.
  • Ahmadjian, Vernon. 1993. The Lichen Symbiosis. John Willey and Sons, Inc., New York, 250 pages. ISBN 0-471-57885-1
  • Ahmadjian, V., and M. E. Hale, eds. (1973). The Lichens. New York։ Academic Press. pp. 697.
  • Ahmadjian, V., and S. Paracer. 1986. Symbiosis։ An introduction to Biological Associations. Hanover, N. H., University Press of New England, 212 pages.
  • Paracer, Surindar and Vernon Ahmadjian. 2000. Symbiosis, An Introduction to Biological Associations. Second Edition. Oxford University Press, ISBN 0-19-511807-3.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]