Վացլավ Վորովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վացլավ Վորովսկի
լեհ.՝ Wacław Worowski
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15 (27), 1871
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 10, 1923(1923-05-10)[1] (51 տարեկան)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա[1]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՊետրոպավլովի տղամարդկանց ուսումնարան, Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, գրական քննադատ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններդեսպան
ԿուսակցությունԽՄԿԿ
 Vatslav Vorovsky Վիքիպահեստում

Վացլավ Վացլավովիչ Վորովսկի (ռուս.՝ Вацлав Вацлавович Воровский, լեհ.՝ Wacław Worowski, գրական և կուսակցական ծածկանունները՝ Պ․ Օռլովսկի, Շվարց, ժոզեֆինա Ֆավն, հոկտեմբերի 15 (27), 1871, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 10, 1923(1923-05-10)[1], Լոզան, Շվեյցարիա[1]), ռուս բոլշևիկ, մարքսիստ հեղափոխական, գրականագետ, հրապարակախոս և խորհրդային դիվանագետ։

1891-1897 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն տեխնոլոգիական ուսումնարանում, մասնակցել ուսանողական շարժմանը։ 1894 թվականին դարձել է Մոսկվայի բանվորների միության անդամ։ 1902 թվականին աշխատակցել է լենինյան «Իսկրա»-ին, եղել դրա շրջիկ գործակալը։ 1904 թվականին եղել է Օդեսայում ՌՍԴԲԿ ԿԿ Հարավային բյուրոյի կազմակերպիչներից։ Մասնակցել է կուսակցության III (1905 թվական) և IV (1906 թվական) համագումարներին։ Եղել է բոլշևիկների ներկայացուցիչը Լեհաստանի թագավորության և Լիտվայի ս-դ-ի V համագումարում (1906 թվական)։

Հհասարակական-հեղափոխական աշխատանքի Էական մասը կազմել է գրական գործունեությունը բոլշևիկյան «Վպերյոդ» («Вперёд»), «Պրոլետարիյ» («Пролетарий»), «Պրավդա» («Правда») և այլ թերթերում ու ամսագրերում։ Գեորգի Պլեխանովի, Անատոլի Լունաչարսկու հետ Վորովսկին Ռուսաստանում մարքսիստական գեղարվեստական քննադատության հիմնադիրներից է, հանդես է եկել որպես մարքսիզմի պրոպագանդիստ։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է Ստոկհոլմում գտնվող ՌՍԴԲ(բ)կ ԿԿ արտասահմանյան ներկայացուցչությունը։ 1917 թվականից ստանձնել է Խորհրդային Միության դեսպանի պաշտոնը Սկանդինավյան երկրներում (Շվեդիա, Դանիա, Նորվեգիա1921 թվականից՝ լիազոր ներկայացուցիչ Իտալիայում։ Եղել է խորհրդային պատվիրակության գլխավոր քարտուղարը Ջենովայի (1922 թվական), Լոզանի (1922-1923 թվականներին) միջազգային կոնֆերանսներում։ Լոզանում սպանվել է սպիտակգվարդիականների կողմից։

Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում։ 1961 թվականին ԽՍՀՄ-ում սահմանվեց Վորովսկու անվան մրցանակ միջազգային ժուռնալիստիկայի գծով՝ տարվա լավագույն աշխատանքի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Воровский Вацлав Вацлавович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 502