Վարպետը և Մարգարիտան
«Վարպետը և Մարգարիտան», ռուս գրող Միխայիլ Բուլգակովի հայտնի վեպը: Հիմք է հանդիսացել տարբեր ներկայացումների և ֆիլմերի (Հարավսլավիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան):
Վեպը գրողի կյանքի օրոք չի հրատարակվել: Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրապարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ): Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում, ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով:
Ունի 2 սյուժետային գիծ՝ մեկը պատմում է 1930-ների Մոսկվայի, մյուսը՝ ՔՀ.30թ. Երշալայեմի ( ռուս.՝ Ершалаим,Երուսաղեմի՝ եբրայերենին մոտեցրած անունը): Վեպի վերջում այս գծերը միավորվում են, և Պոնտիոս Պիղատոսը հանգստություն է գտնում՝ վերջապես շարունակելով իր ընդհատված խոսակցությունը Հեսու Գա-Նոցրիի (ռուս.՝ Иешуа Га-Ноцри, Հիսուս Քրիստոսի՝ հին եբրայերեն Թալմուդական տեքստերից վերցրած եբրայերեն անունը:
Վեպը թարգմանվել է հայերեն Արմեն Հովհաննիսյանի կողմից` հրատարակվելով 1985թ.[1]:
Սյուժեն [խմբագրել]
Վեպը սկսվում է Մոսկվայի Պատրիարշի փողոցի մի տեսարանից, երբ Սատանան, որի անունն է վեպում Վոլանդ, կանխագուշակում է ՄՈՍՍՈԼԻՏ-ի խոսնակի՝ Մ. Բեռլիոզի մահը: Վոլանդին ուղեկցում է նրա շքախումբը՝ Կորովյեվ-Ֆագոտը, Ազազելլոն, կատու Բեգեմոտը և Հելլան: Նրանց ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ պատժվում են մանր մեղքերի համար, սակայն այդ պատիժները հանդիսանում են նրան կատարած մեղքերի տրամաբանական շարունակությունը:
Մոսկվայում այդ ժամանակ ոչ ոք չի հավատում ո՛չ Հիսուսի, ո՛չ Սատանայի (այսինքն՝ հենց Վոլանդի) գոյությանը: Բայց կա մի մարդ, որը գրել է վեպ Հիսուսի՝ Հեսու Գա-Նոցրիի մասին: Այդ մարդը Վարպետն է, որը իր «ընկերոջ» «շնորհիվ» հայտնվել է հոգեբուժարանում...
Հետաքրքիր հետևառաջության միջոցով Բուլգակովը զուգահեռներ է անցկացնում Քրիստոսի ժամանակների և 20-րդ դարի 30-ական թվականների մարդկանց միջև՝ վեր հանելով մարդկային բոլոր թուլություններն ու արատները՝ ընչաքաղցությունը,դավաճանությունը, ստախոսությունը, ... Հիշենք Վոլանդի խոսքերը.« Մարդիկ նույնն են, երբեմն գթասրտությունն է բախում նրանց սրտի դռները... Բնակարանային հարցը միայն փչացրել է նրանց...»:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Վարպետը և Մարգարիտան : Թատերական վեպ: Վեպեր / Մ. Բուլգակով; Թարգմ.՝ Ա. Հովհաննիսյան; Վերջաբ.՝ Կ. Սիմոնով; Խմբ.՝ Գ.Գ. Խաչատրյան; Նկ.՝ Ա.Ի. Յարալյան. - Երևան : Սովետական գրող, 1985. - 616 էջ: