Վարուժան Նալբանդյան
Վարուժան Նալբանդյան (1929, դեկտեմբերի 14 - 2010, օգոստոսի 28) - հայ մոդեռնիստ արձակագիր, դրամատուրգ։
Ծնվել է Կահիրեում (Եգիպտոս)։ Ուսանել է ֆրանսիական, ապա հայկական դպրոցներում։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հոգեբանության, տրամաբանության և հայոց լեզվի ֆակուլտետը։ Հեղինակ է թատերգությունների և արձակ (աֆորիզմ, պատմվածք, վիպակ, հեքիաթ, էսսե) ստեղծագործությունների, որոնց մեջ ելակետերն են եղել էկզիստենցիալիզմը, ֆանտաստիկ ռեալիզմը, երևակայական ռեալիզմը։ Նա իր թատերգությամբ անդրադարձել է բիբլիական թեմաներին, իսկ էսսեներն անդրադառնում են համեմատական աստվածաբանությանը, «Ագնի Յոգային», Ռամակրիշնայի ուսմունքին։
Ստեղծագործությունները տպագրվել են մամուլում («Գարուն», «Նորք», «Նոր-Դար», «Կանչ», «Այսօր», «Ֆօն Ֆօն»), բեմադրվել են Գյումրիի ու Երևանի թատերական ինստիտուտներում որպես դիպլոմային աշխատանք։ 1990-ականներրին համագործակցել է «Այսօր» շաբաթերթի հետ։
Բնագրերից թարգմանել է Ժան Պոլ Սարտրի, Ալբեր Կամյուի, Իոնեսկոյի, Անույի, Դյուրասի, Արթուր Ադամովի, Ժոզեֆ Բեդիեի, Մ. Դրիւոնի, Է. Տրիոլէի և այլոց ստեղծագործությունները։ Վարուժան Նալբանդյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սլովակերեն։
Մահացել է Երևանում։
[խմբագրել] Երկեր
- Խայտաբղետ խոհագրություն, Եր., 2003։
- Ձմեռ պապին ածիլեցին, Եր., 2003։
- Հրաժարյալները, Եր., 2002։
- Բիբլիական թատերապատում, գիրք 1-2, Եր., 1998, 1999։
- Տրդատ Երրորդ, Եր., 1997։
- Ռադամես, Եր., 1995։
- Այ քեզ բան, Եր., 1990։
- Կայեն, Եր., 1989։
- Մամոնտը և պապոնտը, Եր., 1986։
- Այս նավը ե՞րբ պիտի շարժվի, Եր., 1984։
- Բուն և արևածաղիկը, Եր., 1982։
- Դարպասը երրորդ հարկում, Եր., 1980։
- Կրկեսային երազանքներ, Եր., 1977։
- Այս պատմության մեջ ի՞նչն է ճիշտը, Եր., 1974։
- Անցումը, Եր., 1971։
- Ձմեռ պապը գարնանը, Եր., 1967։
- Անծանոթ աղջիկը, Եր., 1962։
- Ձմեռ տատը, Եր., 1962։
- Հրաչիկը — ձկան յուղը, Եր., 1962։