Վարուժան Եփրեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Վարուժան Եփրեմյան
Varuzhan-yepremyan.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Վարուժան Եփրեմյան
Ծնվել է 1959, հուլիսի 30
Ծննդավայր Արտաշատ, ՀԽՍՀ
Ազգություն հայ
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Վարուժան Եփրեմյան, (1959, հուլիսի 30, Արտաշատ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1959 թ., Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում։

Ցուցահանդեսներ[խմբագրել]

Անհատական ցուցահանդեսներ

Խմբակային ցուցահանդեսներ

Մեջբերումներ Վարուժան Եփրեմյանից[խմբագրել]

  • Զգացմունքը վերածվում է ծավալի, ծավալն էլ` գույնի. նրանք միմյանցից անբաժան են։ Առանց զգացմունքի չկա ծավալ, հետևաբար` նաև գույն։ Հենց զգացմունքն է թելադրում գույնը, իսկ մյուսները հետևում են միմյանց։ Սկզբում մթություն է, հետո ծագում է Արևն ու արթնացնում մյուս գույները։
  • Երբ կանգնած եմ սպիտակ կտավի առջև, ոգեշնչված ու տրամադրված եմ` մոտավորապես գիտեմ, թե ինչ գույներ եմ օգտագործելու։ Շատ եմ սիրում այս պահը, երբ տեղափոխվում ես գույների աշխարհ ու փորձում գտնել ամենահարմարը։ Կտավը դեռ դատարկ է, կնոջ նման է, որը դեռ չի հղիացել։ Հետո զգացմունքները լցնում են հոգիդ ու ծնվում է «երեխան»։
  • Եթե չլինեին գույները, չէր ծնվի կտավը։ Գույնը կյանք է։ Պատկերացնում եք, որ բնությունը անգույն լիներ։ Չէինք կարող ընկալել գեղեցկությունը։ Նկարը պետք է շնչի, պետք է ունենա օդ ու լույս։ Իսկ այդ օդը կարող է պատկերվել ցանկացած գույնով։
  • Իմ պալիտրայի մեջ բացակայում է սև գույնը։ Դեռ ուսանողական տարիներին հրաժեշտ տվեցի նրան։ Խավարի հետ եմ ասոցացնում։ Իսկ եթե սևի կարիք շատ եմ զգում, ապա փոխարինում եմ այն մուգ կանաչի տարբեր երանգներով։ Այսինքն` նույնիսկ ամենավատ պահը հույսի նշույլ ունի։
  • Կտավներիցս մեկը «Արարչություն: Երրորդ Օր» անվանեցի։ Այդ ժամանակ հասկացա, որ փիրուզագույնը Աստծո սիրելի գույնն է, չէ որ նա ամբողջ աշխարհն այդ գույնի երանգներով արարեց։ Հետո էլ ավելացրեց վառ գույների ծաղիկները` դա էլ նրա պալիտրան էր[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]