Վարոս Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարոս Հովակիմյան
Ծնվել էհուլիսի 29, 1923(1923-07-29)
ԾննդավայրՍտեփանավան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 19, 2002(2002-11-19) (79 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, խմբագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ուշագրավ աշխատանքներԱբու Հասանի մաշիկները, Գիշերվա մեջ առկայծող կրակը և Վին պինգվինը
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն
Աշխատավայր«Հայաստան» հրատարակչություն և Հայֆիլմ
Վարոս Հովակիմյան Վիքիդարանում

Վարոս Սարգսի Հովակիմյան (Հովիկ, հուլիսի 29, 1923(1923-07-29), Ստեփանավան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2002(2002-11-19), Երևան, Հայաստան), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարոս Հովակիմյանը ծնվել է 1923 թվականին, Ստեփանավանում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ տրամաբանություն, հոգեբանություն և լեզու մասնագիտացմամբ։ 1942 թվականից աշխատել է որպես ուսուցիչ, փականագործ, սրբագրիչ, «Հայաստան» հրատարակչությունում՝ խմբագիր։ 1967 թվականից խմբագիր է «Հայֆիլմ» կինոստուդիայում[1]։

1952 թվականից ծավալել է թարգմանչական գործունեություն։ 1966 թվականի մարտի 16-ից եղել է զինվորական հաշվառման, ունեցել է լեյտենանտի կոչում։ Մինչև 1967 թվականի մարտի 16-ը աշխատել է ՊԵՏՀՐԱՏ-ում՝ խմբագիր։

Գործունեությունը Հայֆիլմում[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականի հուլիսի 10-ից աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմ» կինոստուդիայի կրկնօրինակման արտադրամաս՝ ավագ խմբագիր, ուր աշխատել է մինչև կրկնօրինակման արտադրամասի փակվելը (1993 թ.)։ Հայերեն է թարգմանել կրկնօրինակվող բազում կինոնկարների տեքստերը, կրկնօրինակման համար տեղադրել երկխոսություններ և խմբագրել ֆիլմեր։ Ակնառու աշխատանքներից են «Համլետ», «Ասք Ռուստամի մասին», «Ռուստամ և Սոհրաբ» ֆիլմերի հայերեն տարբերակները։ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (Միքայել Նալբանդյան) պատմակենսագրական, խաղարկային ֆիլմի («Հայֆիլմ», 1983 թ.) հայերեն տարբերակի համար Վարոս Հովակիմյանին հայտարարվել է շնորհակալություն («Հայֆիլմ», ԿԲ/հր.թիվ 85)։

Կինոստուդիայում կատարել է նաև հետևյալ աշխատանքները.

  • «Դեղին թոնիր», ֆիլմի երկխոսությունների հեղինակ, 1974 թ.
  • «Աբու Հասանի մաշիկները» մուլտֆիլմի բանաստեղծական տեքստի հեղինակ, 1974 թ.
  • «Մկների ժողովը», մուլտֆիլմ, 29. 11. 1978 թ.
  • «Ղարաբաղյան անավարտ օրագիր», երկխոսությունների համահեղինակ, 1995, դրամա, 80, արտադրությունը՝ «Մերկուրի» ՍՊԸ, «Ալմա մատեր», մասնակցությամբ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի, պրեմիերան՝ 04.10.1996 թ.
  • «Գիշերվա մեջ առկայծող կրակը» (Միքայել Նալբանդյան) պատմակենսագրական ֆիլմի հայերեն տարբերակի հեղինակ, «Հայֆիլմ», 1983 թ.,
  • «Պինգվին Վինը», մուլտֆիլմ, թարգմանություն, 8. 12. 1972 թ.
  • «Աղվեսագիրք», երաժշտական մուլտֆիլմ, թարգմանություն, 20.10 . 1975 թ.,
  • «Բումերանգ» ժողովածուի «Чудотворец», «О честных ворах», «Жулики» /671, 672, 673/ սյուժեների թարգմանություն, «Հայֆիլմ», 1985 թ.

Վարոս Հովակիմյանը հեղինակն է «Լեգենդ կրակի մասին» գրքույկի՝ «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1975 թ.:

Հայերեն է թարգմանել Բայրոնի, Բյորնսի, Շիլլերի, Շեքսպիրի, Բուշի, Լերմոնտովի ստեղծագործությունները, ինչպես նաև Ֆիրդուսու «Շահնամե» հանրահայտ գրվածքը։ Եղել է անկուսակցական, Հայաստանի գրողների և կինեմատոգրաֆիստների միությունների անդամ։ Ունի անտիպ գրվածքներ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Լերմոնտով Մ. ՅՈւ., Դիմակահանդես, Երևան, Հայպետհրատ, 1954, 150 էջ։
  • Բալթիականի ափին (լատվիական մանկագիրների արձակ և չափածո գործերը, գրքի մեջ մտնող բանաստեղծությունները թարգմանել է Վարոս Հովակիմյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 117 էջ։
  • Չուկովսկի Կորնեյ, Չոփ-չոփ արա, Երևան, Հայպետհրատ, 1955, 14 էջ։
  • Մարշակ Ս., Պարտեզն է գալիս, Երևան, Հայպետհրատ, 1955, 14 էջ։
  • Նեմանի ափին (լիտվական գրողների արձակ ու չափածո գործերը, որոնց մի մասը թարգմանել է Վարոս Հովակիմյանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 136 էջ։
  • Չեխական ժողովրդական երգեր. Շուրջպար, Երևան, Հայպետհրատ, 1957, 17 էջ։
  • Հայնե Հ., Երկեր 2 հատորով, հ. 1 (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Վարոս Հովակիմյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 421 էջ։
  • Չուկովսկի Կորնեյ, Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 90 էջ։
  • Մահթում Կուլի, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վարոս Հովակիմյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 131 էջ։
  • Բուշ Վիլհելմ, Մաքս և Մորիս (փոխադրություն գերմաներենից), Երևան, «Հայաստան», 1965, 60 էջ։
  • Լերմոնտով Մ. Յու., Երկերի ժողովածու 3 հատորով, հ. 2 (գրքի մեջ մտնող «Սաշկա» պոեմը թարգմանել է Վարոս Հովակիմյանը), Երևան, «Հայաստան», 1965, 459 էջ։
  • Բայրոն Ջ., Երկերի ժողովածու (գրքի մեջ մտնող «Ծովահենը» պոեմը թարգմանել է Վարոս Հովակիմյանը), Երևան, «Հայաստան», 1965, 563 էջ։
  • Լաքսնես Հալդոր, Ինքնուրույն մարդիկ (գրքի մեջ մտնող բանաստեղծությունները թարգմանել է Վարոս Հավակիմյանը), Երևան, «Հայաստան», 1967, 638 էջ։
  • Կոչևսկի Վիկտոր, Հասկեր և աստղեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Վարոս Հովակիմյանը), Երևան, «Հայաստան», 1967, 169 էջ։
  • Լոնդոն Ջեկ, Երկերի ժողովածու, հ. 12, Երևան, «Հայաստան», 1969, (գրքի մեջ մտնող «Կղզիաբնակ Ջերրի», վեպը և մի քանի պատմվածքներ թարգմանել է Վարոս Հովակիմյանը)։
  • Պոկորսկայա Բ., Տուն-տուն խաղանք, Երևան, «Հայաստան», 1972, 12 էջ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին ծնվել է առաջին դուստրը՝ Անահիտը, 1957 թվականին՝ երկրորդ դուստրը՝ Գոհարը։

Գրվածքներ նրա մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արևաբաղձ Հովիկը», Վարոս Հովակիմյանի գրական դիմանկարը, հեղինակ՝ Անահիտ Արփեն, «Հորիզոն», 22-28.03. 2003 թ., Երևան։
  • «Վարպետին», բանաստեղծություն նրա հիշատակին, հեղինակ՝ Հայկ Գալստյան, 28.11.2002 թ., Երևան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 251-252։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարոս Հովակիմյան» հոդվածին։