Վարդի ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդի ծառի փայտը ենթակեղևաշերտով

Վարդի ծառ, վարդափայտ, բահիա (լատին․՝ Dalbergia decipularis), փայտ է, որը ստանում են Dalbergia decipularis արևադարձային ծառի Դալբերգիա (Dalbergia) տեսակից։ Այն աճում է բացառապես Բրազիլիայում և Գվատեմալայում։ Նախկինում համարվում էր, որ այս փայտը ստանում էին Dalbergia frutescens (հոմանիշ D. variabilis) ծառի տեսակից։ Դալբերգիա ծառերի տեսակները (Dalbergia) նույնպես տալիս են փայտ, որը կոչվում է վարդափայտ կամ պալիսանդր։ Վարդափայտը բնութագրվում է իր փայտի գույնով՝ դեղինից մինչև վարդագույն, կարմիր նախշով և վարդի բույրով։

Ավանդաբար ֆրանսերեն կոչվում է bois de rose։

Սա շատ ամուր և պինդ, կատարյալ փայլեցրածության ենթակա փայտ, որն օգտագործվում է փոքր շքեղ օբյեկտների կահույքի արտադրության համար, ինչպիսիք են հյումիդորներ, ինչպես նաև երաժշտական գործիքների արտադրության մեջ։

Քանի որ այս փայտի համեմատաբար բարձր գինը հազվադեպ է հնարավորություն տալիս մեզ օգտագործել նրան ամբողջովին կահույքի մեջ, սովորաբար օգտագործվում են նրբատախտակներ և ինտարսիաններ։ Կիթառ արտադրելիս վարդափայտից երբեմն պատրաստում են խեմը, թխկու կամ վարդափայտի փոխարեն։ Այս ծառի փայտից հաճախ պատրաստում են բլոկ սրինգներ նաև գեղեցիկ դանակների բռնակներ։

Հոմանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • վարդի ծառ, բուա դե ռոզ (ֆր.՝ bois de rose)
  • վարդակակաչի ծառ/փայտ (անգլ.՝ Tulipwood)

Ավստրալիական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայում կա վարդի ծառի ընդհանուր անունը ՝ Հարպուլիա (Harpullia)։ Հարպուլիայի որոշ սորտերը գնահատվում էին իրենց մութ գունավոր փայտով։ Առավել հայտնի սորտերից էր Հարպուլիա pendula, որը լայնորեն տնկում էին Ավստրալիա արևելյան ափի երկայնքով։

Բրազիլական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրազիլական վարդափայտն ունի մի քանի տեսակներ։ Դասական բարձրորակ փայտ է, հիանակի ֆիգուրայով։ Այն օգտագործվում է կահույքի դրվագազարդության մեջ և մանր ֆրեզման էլեմենտներում։ Հասանելի է միայն փոքր չափսերով, այն հազվադեպ է օգտագործվում ընդհանուր կահույքի մասերի մեջ։ Ինչպես և մյուս փայտերը, որոնք ունեն վառ արտահայտված նկար փայտի վրա, վարդափայտը շատ նորաձև է։ Տասնիններորդ դարում Բրազիլիայի վարդի ծառը համարվում էր Physocalymma scaberrima ցեղից, սակայն քսաներորդ դարում պարզ դարձավ, որ այն Dalbergia տեսակներից է։ Ինչ-որ ժամանակ, այն սխալմամբ համարվում էր Dalbergia frutescens var. tomentosa տեսականի, ինչը կարելի է նկատել հին գրքերում, ուղղված ատաղձագործներին։ Մի քանի տասնամյակ անց, այն արդեն հայտնի էր, որպես Dalbergia decipularis, որը աճում էր միայն Բրազիլիայի տարածքում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]