Վարդերես Գարակյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդերես Գարակյոզյան
արմտ. հայ.՝ Վարդերես Գարակէօզեան
Ծնվել էօգոստոսի 18, 1939(1939-08-18)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էդեկտեմբերի 31, 2012(2012-12-31) (73 տարեկան)
Վախճանի վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, խմբագիր և մանկագիր
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1957) և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ

Վարդերես Գարակյոզյան (օգոստոսի 18, 1939(1939-08-18), Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 31, 2012(2012-12-31), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ բանաստեղծ, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ստամբուլում։ Կրթությունն ստացել է հայկական Կենտրոնական վարժարանում, որն ավարտել է 1957 թվականին։ Նույն թվականից սկսել է գրել բանաստեղծություններ։ 1961 թվականին հրատարակել է «Իմ Մասիս» բանաստեղծությունների ժողովածուն, իսկ 1962 թվականին՝ «Զույգ աչքերես» ժողովածուն։ Տպագրել է նաև մանկական գրքույկներ՝ «Շնիկիս հետ» և «Կենդանիներս խազերով» (1962)։ 1959 թվականին մի խումբ ընկերներով հրատարակել են «Թո» ամսագիրը, հիմնադրել «Թո» հրատարակչությունը։ 1962 թվականին եկել է Երևան, ավարտել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 236.