Վարդգես Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդգես Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 15, 1932(1932-08-15)
Լճաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 22, 1975(1975-04-22) (42 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1954)
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1973)

Վարդգես Թորգոմի Հակոբյան (օգոստոսի 15, 1932(1932-08-15), Լճաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 1975(1975-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1973)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Հակոբյանը ծնվել է 1932 թվականին Օրդաքլու (այժմ՝ գյուղ Լճաշեն, ՀՀ Գեղարքունիքի մարզում) գյուղում։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ երկրբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հակոբյանի աշխատություններում լուսաբանված են ՀՀ տարածքի կավճի ժամանակաշրջանի նստվածքների կենսաշերտագրությունը և ֆաունան։ Ուսումնասիրությունների հիման վրա կազմվել է ՀԽՍՀ կավճի ժամանակաշրջանի նստվածքների նոր քարտեզը։ Մասնակցել է «ՀՍՍՀ բրածո ֆաունայի ատլասի» (1974) կազմման աշխատանքներին։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։