Վարդան Քեշիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Խաչերի Քեշիշյան
Ծնվել է1883
ԾննդավայրՄարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն
Մահացել է20 հունվարի, 1920
Մահվան վայրՄարաշ
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարան
Մասնագիտությունդեղագործ
ԾնողներԽաչեր Քեշիշյան

Վարդան Խաչերի Քեշիշյան (1883, Մարաշ, Մարաշի գավառ, Հալեպի նահանգ, Օսմանյան կայսրություն- 20 հունվարի, 1920, Մարաշ), հայ դեղագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1883 թվականին Օս­մա­նյան կայս­րու­թյան Հա­լե­պի նա­հան­գի Մա­րա­շի գա­վա­ռի կենտ­րոն Մա­րաշ քա­ղա­քում։ Դե­ղա­գործ-բժիշկ Խաչեր Քեշիշյանի ավագ որ­դին է։ Սո­վո­րել է ամե­րի­կա­ցի մի­սի­ո­ներ­նե­րի Մա­րա­շի «Ակա­դե­մի» բարձ­րա­գույն վար­ժա­րա­նում, այ­նու­հե­տև՝ ամե­րի­կա­ցի մի­սի­ո­ներ­նե­րի Տարսոնի Սեյնթ Պոլ քո­լե­ջում, որը թե­րա­վարտ է թո­ղել։ 1906 թվականին ավար­տել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանի դե­ղա­գոր­ծա­կան բա­ժի­նը և դե­ղա­գոր­ծի վկա­յա­կան ստա­ցել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժա­մա­նակ զո­րա­կոչ­վել է օս­մա­նյան բա­նակ և ու­ղարկ­վել Զեյթուն` զին­վո­րա­կան դե­ղա­գործ ծա­ռա­յե­լու։ Զեյ­թու­նում 8 ամիս ծա­ռա­յե­լուց հե­տո տա­րագր­վել է Կոնիա, որ­տե­ղից էլ ըն­տա­նի­քով` Մեսքենե։ Այս­տե­ղից փախ­ել է Հալեպ, ուր կրկին մտել է օս­մա­նյան բա­նակ և զին­վո­րա­կան դե­ղա­գործ ծա­ռա­յել Նաբլուսի (Պաղեստին) ռազ­մա­ճա­կա­տում։ 1918 թվականի զի­նա­դա­դա­րից հե­տո վե­րա­դար­ձել է Մա­րաշ։ 1920 թվականի հուն­վա­րի 26-ին՝ Մա­րա­շի հա­յե­րի կո­տո­րա­ծի ժա­մա­նակ, թուր­քե­րը նրան սրա­խող­խող են արել՝ 37 տա­րե­կա­նում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գա­լուս­տե­ան Գրի­գոր Հ., Մա­րաշ, Նիւ Եորք, 1934։
  • Գա­լուս­տե­ան Գրի­գոր Հ., Մա­րաշ կամ Գեր­մա­նիկ եւ հե­րոս Զէյ­թուն, Նիւ Եորք, 1988։
  • «Գե­ղարդ» սու­րի­ա­հայ տա­րե­գիրք, Ե. գիրք, Հա­լէպ, 1996։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։