Վարդան Վանատուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Վանատուր
Ծննդյան անունՎարդ Գրիգորի Ավագյան
Ծնվել էհունվարի 14, 1937(1937-01-14)
ԾննդավայրԿուլիկամ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 29, 2022(2022-11-29) (85 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1967)
ԱնդամակցությունՀԳՄ
Վարդան Վանատուր Վիքիքաղվածքում
Վարդան Վանատուր Վիքիդարանում

Վարդան Վանատուր (Վարդ Գրիգորի Ավագյան, հունվարի 14, 1937(1937-01-14), Կուլիկամ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 2022(2022-11-29)), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ (1980

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Վանատուրը ծնվել է 1937 թվականի հունվարի 14-ին, Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում։ 1952 թվականին ընդունվել և 1955 թվականին ավարտել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թվականին՝ Ախալքալաքի գյուղատնտեսական ինստիտուտը, 1967 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության հայկական բաժինը։ Վանատուրն աշխատել է ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարարության «Ավտոմեքենա և ճանապարհ», Երևանի էլեկտրալամպերի գործարանի «Իլյիչի լամպեր», Երևանի բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» բազմատպաքանակ թերթերի խմբագրություններում։ Աշխատել է «Լույս» և «Սովետական գրող» (1975) հրատարակչություններում։ Հեղինակել է «Ասք գրոց» պոեմը[1][2]։

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լույսի կոհակներ»
  • «Լեռնաստան»
  • «Լույսը ձեզ»
  • «Լույսի արցունքներ»
  • «Լույսի նժար»
  • «Լույս իմացեալ»
  • «Լույսի պատարագ»
  • «Խորան լուսո»
  • «Լույս տառապանքի»
  • «Եվ լույս կլինի»
  • «Մենախոսություն վերջալույսին»

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լույսի կոհակներ, Երևան, «Հայաստան», 1969, 44 էջ։
  • Լեռնաստանս, Երևան, «Հայաստան», 1976, 84 էջ։
  • Լույսը ձեզ, Երևան, «Սովետական գրող», 1980, 184 էջ։
  • Լույսի պատարագ։ Բանաստեղծություններ և պոեմներ։ Նաիրի, 1994, 250 էջ[3]։
  • Խորան լուսո։ Բանաստեղծություններ, պոեմ։ Նաիրի, 1997, էջ 238[4]։
  • Լույս տառապանքի, Երևան, 2000, 71 էջ[5]։
  • Եվ լույս կլինի, Երևան, 2003, 163 էջ[6]։
  • Մենախոսություն վերջալույսին, Երևան, 2004։
  • Անենթակա լռություն, Երևան, 2007։
  • Մենախոսություն լուսաբացին։ Բանաստեղծություններ, պոեմ։ ՀԳՄ, 2005, 174 էջ[7]։
  • Խոսքերի աքսորավայր, Երևան, 2011։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալվարես Կարլոս։ Երգը մենախցում։ Բանաստեղծություններ /Թարգմ.՝ Ե. Առաքելյան, Վ. Վանատուր.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 44, 3 չհ. էջ։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակ, 2013
  • ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2012
  • Հակոբ Մեղապարտի անվան մեդալ, 2008
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարդան Վանատուրի մասին ՀԳՄ կայքում
  2. «Վարդան Վանատուրի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  3. Վանատուր, Վարդան (1994 թ․ հունվարի 1). Լույսի պատարագ։ Բանաստեղծություններ եւ պոեմներ. Նաիրի. ISBN 9785550008621.
  4. Վանատուր, Վարդան (1997). Խորան լուսո։ Բանաստեղծություններ, պոեմ. Նաիրի. ISBN 9785550009789.
  5. Վանատուր, Վարդան (2000). Լույս տառապանքի։ Բանաստեղծություններ, պոեմներ. Նաիրի. ISBN 9785550011775.
  6. Վանատուր, Վարդան (2003). Եվ լույս կլինի։ Բանաստեղծություններ եւ պոեմներ. Նաիրի. ISBN 9785550012659.
  7. Վանատուր, Վարդան (2005). Մենախոսություն լուսաբացին։ Բանաստեղծություններ, պոեմ. ՀԳՄ.