Վարդան Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Արամի Պարսամյան
Ծնվել էՎարդան Արամի Պարսամյան
15 հոկտեմբերի 1909թ.
ՀԽՍՀ, գ.Արզական
Մահացել էանհայտ
ք.Երևան
ԳերեզմանՀՀ Կոտայքի մարզ, գ. Արզական
ՔաղաքացիությունԽՍՀՄ քաղաքացի
Ազգությունհայ
Դավանանքաթեիստ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)1932-1936 թ.թ. ՀՍՍՀ պետական կենտրոնական արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ, դիրեկտորի գիտական գծով տեղակալ։ 1937-1942 թ.թ. ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղի (Արմֆան) ավագ գիտաշխատող։ 1943-1954 թ.թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ։ 1942-1954 թ.թ. Երևանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ՍՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ։ 1954-1976 թ.թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1977-1990 թ.թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
Գործունեության ոլորտպատմություն
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Ինչով է հայտնիԽմբագրել է հայ ժողովրդի պատմության քառահատոր բուհական դասագիրքը, անձամբ գրել է այդ դասագրքի երրորդ հատորը (1801-1917թ.թ.)
ՊարգևներԱշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Խ.Աբովյանի և Ս.Ի.Վավիլովի անվան մեդալներ
ԿուսակցությունԽՄԿԿ անդամ
Ամուսին(ներ)Մանյա Արմենակի Շահպարոնյան
Երեխա(ներ)Պարսամյան Արմեն Վարդանի
Եղբայր(ներ)Վահագն Արամի Պարսամյան, Կարլեն Արամի Պարսամյան, Լյուդվիգ Արամի Պարսամյան
Քույր(եր)Նորա Արամի Պարսամյան
ՀայրԱրամ Պարսամի Մկրտչյան
ՄայրՎերգինե Հովհաննիսյան

Վարդան Արամի Պարսամյան (հոկտեմբերի 15, 1909(1909-10-15) - անհայտ), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1947 թվական), պրոֆեսոր (1947 թվական), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1931 թվական)։ 1932-1936 թվականներին՝ ՀԽՍՀ պետական կենտրոնի արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ և տնօրենի գիտական գծով տեղակալ, 1937-1942 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի (Արմֆան) ավագ գիտաշխատող, 1943-1954 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, միաժամանակ (1942-1954 թվականներ)՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ, 1954-1976 թվականներին՝ Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1977 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Գիտության ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական («Հայ ազատագրական շարժումների պատմությունից», 1958), հեղափոխական շարժումների («Ռևոլյուցիոն շարժումները Հայաստանում 1905-1907 թվականներին», 1955), հասարակական-քաղաքական հոսանքների, հայ-ռուսական առնչությունների («Ա. Ս. Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները», 1947) պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բուհական (Հայ ժողովրդի պատմություն (1801-1917 թվականներին)) և դպրոցական դասագրքերի, բազմաթիվ կոլեկտիվ աշխատությունների, փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու հրատարակությանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, Աբովյանի և Ս. Ի. Վավիլովի անվան մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 206