Վարդան Կաֆացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Կաֆացի
Ծնվել է1615
ԾննդավայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն
Մահացել է1712
Մահվան վայրԹեոդոսիա, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, տոմարագետ և գրիչ

Վարդան Կաֆացի (Կաֆայեցի, 1615, Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն - 1712, Թեոդոսիա, Օսմանյան կայսրություն), հայ տաղերգու, տոմարագետ, գրիչ, հասարակական-եկեղեցական գործիչ։ Եղել է տեղի Սուրբ Աննա վանքի վանահայր (1648—1680)։ 1680 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Ղրիմի հայկական թեմի առաջնորդ՝ պաշտոնավարելով մինչև կյանքի վերջը։ Հայտնի են Վարդան Կաֆացու տաղերը, որ հորինել է պատմաքաղաքական շարժառիթներով և նվիրել Ղրիմի զանազան եկեղեցիների ու վանքերի։ Առավել նշանակալից է «Վարդն է բացուեր առաւօտուն գոյնզգոյն» սկսվածքով տաղը, որում զուգորդվել են բնության գովքն ու վայելքի գաղափարը։ Վարդան Կաֆացին օգտագործել է բանահյուսական ստեղծագործություններին հատուկ պատկերներ ու գեղարվեստական այլ հնարանքներ (ժողովրդական երգի կրկնակ, հայրենի սկսվածք և այլն)։ 1676 թվականին գրել է մի չափածո տոմար։ Ընդօրինակել է բազմաթիվ ձեռագրեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արարատ», էջմիածին, 1893, № 5, էջ 425—27
  • Կոստանյանց Կ․, Նոր ժողովածու, պր․ 3, Թ․, 1896, էջ 11—12
  • Աբրահամյան Ա․, Վարդան Կաֆայեցու չափածո տոմարը, «էջմիածին», 1954
  • Միքայելյան Վ․․ Ղրիմի հայկական գաղութի պատմություն, Ե, 1964, էջ 311
  • Սահակյան Հ․, Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը, Ե․, 1975
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 314