Վարդան Խաչատրյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Խաչատրյան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Խաչատրյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վարդան Բարեղամի Խաչատրյան
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 29, 1968(1968-10-29)[1] (55 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սմ
Քաշ 72 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986 - 1992 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/Հայաստան Արարատ 151 (1)
1993 Ռուսաստան Տորպեդո 8 (0)
1993 - 1995 Ուկրաինա Մետալուրգ 18 (0)
1995 - 1997 Հայաստան Կիլիկիա 38 (9)
1997 - 1998 Թուրքմենստան Կոպետդագ ? (?)
1998 Հայաստան Երևան 1 (0)
1999 Ռուսաստան Ռուբին 13 (0)
Ազգային հավաքական
1992 - 2000 Հայաստան Հայաստան 30 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վարդան Բարեղամի Խաչատրյան (հոկտեմբերի 29, 1968, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ)՝ նախկին խորհրդային և հայ ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել հայկական, ռուսական և ուկրաինական ակումբներում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է Երևանի Արարատի կազմում, որտեղ անկացրել է իր կարիերայի մեծ մասը։ Արարատի կազմում 6 տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է Մոսկվայի Տորպեդո։ Տեղափոխությունը Տորպեդո անհաջող ստացվեց Վարդան Խաչատրյանի համար և նա որոշեց լքել ակումբը՝ տեղափոխվելով Զապորոժյեի Մետալուրգ։ Ուկրաինայում Վարդանը անկացրեց երկու մրցաշրջան։ 1995 թվականին հայրենիք վերադառնալու ժամանակն էր․ Վարդանը հայտնվեց Երևանի Կիլիկիաում, որտեղ անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ 1997/98 թվականների մրցաշրջանում տեղափոխվեց աշխաբադյան Կոպետդագ, որտեղ անցկացրեց գրեթե մեկ տարի[2]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանը այն ֆուտբոլիստներից մեկն էր, ում բախտ վիճակվեց մասնակցել 1992 թվականի հոկտեմբերի 14-ին մասնակել Հայաստանի հավաքականի առաջին պատմական հանդիպմանը։ Այդ ընկերական խաղում Հայաստանի մրցակիցն էր Մոլդովայի ընտրանին։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։ Հավաքականի կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ՝ Վրաստանի հավաքականի դեմ խաղում։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 1996/97, 1998 Հայաստանի սուպերգավաթի եզրափակչի մասնակից - 1996

  • Ռուսաստան Տորպեդո Մոսկվա
    • Ռուսաստանի գավաթակիր - 1992/1993

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու տղա, որոնք ընտրել են հոր անցած ճանապարհը։ Մեծ տղան՝ Կարեն Խաչատրյանը, հանդես է գալիս կիսապաշտպանությունում, փոքրը՝ Արտակ Խաչատրյանը, հանդես է գալիս պաշտպանությունում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]