1984-1986 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Աշխաբադի շինարարական տեխնիկումը (1983)։ 1990-1993 թվականներին 5-րդ վաշտի (հրամանատար) և Կենտրոնական ՊՇ առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատարի տեղակալ) կազմում մասնակցել է Կրկժանի, Կարագյավի, Շուշիի, Մարտակերտի (Դրմբոն, Կիչան, Մաղավուգ), Քելբաջար, Ջաբրայիլի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։