Վարազդատ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան (Նոյեմբերի 29, 1909 - Մարտի 20, 2008) — ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մանկավարժ, ծագումով վանեցի։
[խմբագրել] Կենսագրություն
Ծնվել է Վանում 1909 թվականին։ Հիշելով իր մանկությունը՝ Վարազդատը ասել է. «հիշում եմ իմ հայրենի Վանը, մեր տունը, մեր այգին, իմ հարազատներին, մեր այգին, հիշում եմ Վանի հերոսամարտը, որը հաղթանակով ավարտվեց, բայց անկախ մեր կամքից, ստիպված եղանք գաղթել։ Անցել եմ գաղթի մահացու ճանապարհներով»։ Բանից Հարությունյանների ընտանիքը գաղթում է նախ Էջմիածին, հետո` Թիֆլիս։ Որբանոցում անցկացրած տարիների միակ պայծառ ու հիշարժան դրվագները Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումներն էին։
Հետագայում Հայաստանում հիմնել է «Վան-Վասպուրական» հայրենակցական միությունը։
Վարազդատ Հարությունյանը Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակության կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, նախագահել է Հուշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը, 1956–ից նաև Մայր աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր։ Նա բազմաթիվ շքանշանների ասպետ է, Երևանի պատվավոր քաղաքացի է։
Մահացել է 2008-ի մարտի 20–ին Երևանում։
[խմբագրել] Գիտական գործունեություն
Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը։
Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800–ից ավել գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաև հուշագրությունների 3 հատորի։
50 տարի ղեկավարել է պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի ղեկավարել է ճարտարապետների միությունը։
