Վարագ (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վարագ», պատմական, ազգագրական, գրական կիսամսյա տեղեկատու հանդես։ Լույս է տեսնում 1953-ից, Բոստոնում, ապա՝ Ֆրեզնոյում, 1980-ից՝ Գլենդելում՝ հայերեն, անգլերեն։ Հանդիսացել է Համավասպուրական հայրենակցական միության հրատարակություն։ Խմբագիրներ՝ Գ. Ֆրոյան, Ա. Թերլեմեգյան, Վ. Փափագյան, Խ. Թյություն ճյան, Վ. Ավետիսյան, Գ. Գրիգորյան, Շնորհունի, Հ. Մարգարյան (հայերեն բաժին), Լիլի Չոդջյան (անգլերեն բաժին)։

Հետագայում խմբագրական կազմում են ընդգրկվել Հերոս Գաբրիելյանը, Վարդան Թովմասյանր, Մկրտիչ Սոսիկյանը։ Լուսաբանել է հայրենակցական միության և նրա մասնաճյուղերի գործունեությունը, անդրադարձել սփյուռքի վասպուրականցիներին հուզող խնդիրներին։

Տպագրել է Վասպուրականի, Մոկքի, Տարոնի տեղագրության, ազգագրության, բանահյուսության վերաբերյալ հոդվածներ։ Ունեցել է նաև գրական-բանասիրական բաժին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 304