Վատտ-ժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վատտ-ժամ, էներգիայի կամ աշխատանքի արտահամակարգային միավոր։ Հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է 1 ժամվա ընթացքում՝ 1 վտ հզորության դեպքում։ Նշանակվում է վտ-ժ (միջազգային նշանակումը՝ W-h)։ 1 վտ-ժ= 3600 վտ-վայրկյան։ Գործնականում կիրառվում են վատտ-ժամի բազմապատիկ միավորները՝ հեկտովատտ-ժամ (1 հվտ-ժ= 100 վտժ), կիլովատտ-ժամ և մեգավատտ-ժամ (1 Մվտժ= 1000 000 վտժ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 302