Վավերացում (ինֆորմատիկայի ոլորտ)
Վավերացումը - (անգլ. Authentication) մի միջոց է, որով ինֆորմատիկայի ոլորտում ճշգրտում են մուտքի՝ անձանց կամ համակարգիչների, համապատասխանելիությունը, որպեսզի թույլ տան այդ մուտքը տարբեր միջոցներին` ցանցային, սիստեմային և այլ միջոցներին: Վավերացումը օրինականացնում է վերոհիշյալ մուտքը:
Այսպիսով համապատասխանեցումը (անգլ. Identification) թույլ է տալիս ճանաչել մուտքի համապատասխանելիությունը, մինչ դեռ վավերացումը ճշգրտում է այն:
Դերը [խմբագրել]
Վավերացման շնոհիվ հնարավոր է դառնում`
- Պահպանել պետական շահերը և կազմակերպությունների ինֆորմատիկ ծառայությունները: Կազմակերպությունները վավերացման տեխնոլոգիաներով պաշտպանվում են ավազակային հարձակուներից` նվազաեցնելով ժամանիկի և ինֆորմացիայի հավանական կորուստը:
- Նպաստել էլեկտրոնային հաղորդակցությունը և առևտրի զարգացմանը: Վավերացումը նպաստում է թվային տնտեսության զարգացնամը, որը ներկայումս տնտեսագիտության զագացման կարևոր մաս է կազմում:
- Ապահովել աձնական տվյալների գաղտնիությունը:
Վավերացման տեխնոլոգիաները ամենակարևոր մասն են այսօր տեխնոլոգիական ոլորտում: Ֆրանսիայում, 2010 թ-ի տեխնոլոգիական հաշվետվության մեջ այն ամենակարևվոր հարցերից մեկն է: Մեծ ջանքեր են գործադրում ինտերնետային ծառայություներ մատակարարող կազմակոպություները ինչպես օր` Ebay, Yahoo, PayPal-ը, որպեսզի ամուր վավերացման համակարգեր ստեղծեն: Այս ամենից կարելի է եզրականացնել, որ վավերացումը ապակայի կարևոր խնդիր է:
Փաստարկներ [խմբագրել]
Անհատի դեպքում վավերացմամբ սովորաբար ճշգրտում են, թե արդյոք տվյալ անհատը ունի իր ինքնությունը կամ իր կարգավիճակը հաստատող մի ապացույց: Այս դեպքում վավերացումը կարող է հանդես գալ տարբեր ձևերով`
- որպես գաղտնաբառ, թվային կոդ
- կամ ել որպես ծննդյան վկայական, վարորդական իրավունք, սոցքարտ, դիպլոմ, անձնագիր և այլն:
Ճշգրտման մեթոդները [խմբագրել]
Ճշգրտման փուլը կատարվում է պրորոկոլային վավերացմամբ:
Գոյություն ունեն երկու տեսակի պրորոկոլային վավերացում`
- Թույլ վավերացում - վավերացման համար պահաջվում է միայն մի գործոն օր` օգտվողը մուտքագրում է իր գաղտնաբառը:
- Ուժեղ վավերացում- վավերացումը կախված է բազմաթիվ գործոններից:
Ահա պրոտոկալային վավերացման մի քանի օրինակներ`
- SSL - (այն կարող է լինել նաև ծածկագրված)
- NTLM - (օգտագործվում է Microsoft Windows-ի ցանցերում)
- Kerberos - (ստանդարտ, որ օգտագործվում է Windows-ում և այլ համակարգերում )
- Central Authentication Service - (CAS) Վավերացման մեխանիզմ է, որը պատրաստվել է Յալտայի համալսարանում: Հեղինակային իրավունքները թույլ են տալիս ազատորեն օգտվել այդ մեխանիզմից:
- 802.1x - Պորտերի վերահսկման և դրանց վավերացման ստանդարտ մեխանիզմ: