Վասիլ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վասիլ Խաչատրյան
Ծնվել էսեպտեմբերի 30 (հոկտեմբերի 12), 1882[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1937[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վասիլ Հակոբի Խաչատրյան (սեպտեմբերի 30 (հոկտեմբերի 12), 1882[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1900)։

1898 թվականից ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս։ 1904-ին բանտարկվել է անօրինական ագիտացիոն գրականություն տարածելու համար։ 1909 թվականին Թիֆլիսում բացել է դերձակի արհեստանոց, որը դարձել է բոլշևիկների գաղտնի հավաքատեղի։ 1913 թվականին Սուրեն Սպանդարյանի, Ելենա Ստասովայի հետ դատապարտվել է ցմահ աքսորի։ 1917 թվականին Սիբիրից վերադարձել է Անդրկովկաս և հեղափոխական աշխատանքի ուղարկվել Ախալցխա։ 1919 թվականին Ռոստովում հեղափոխական աշխատանք է ծավալել հայ գաղթականների շրջանում։ 1920 թվականին ընտրվել է Ռոստովի քաղաքային կոմիտեի կազմում և Նոր Նախիջևանի հեղկոմի անդամ։ 1921-1937 թվականներին կուսակցական-պետական աշխատանք է կատարել Հայաստանում, ապա՝ Վրաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 21