Վասիլ Բարնովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Բարնովի

Վասիլի Զաքարի Բարնովի (1857, մայիսի 7 - 1934, նոյեմբերի 4), վրացի արձակագիր։

Ծնվել է Շուա (Միջին) Քարթլիի Կոդա գյուղում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր ուսումնարանում, ապա նույնատիպ սեմինարիայում, որի դասընթացն ավարտել է 1877-ին։ 1878-1882-ին ուսանել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պատմության բաժնում և ստացել մագիստրոսի կոչում։ Հայրենիք վերադառնալուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ Սկսած 19-րդ դարի 90-ականներից վրաց մամուլում և առանձին գրքերով լույս են տեսել նրա պատմվածքները, որոնց հաջորդել են վիպակներն ու վեպերը։ Վերջիններից որոշակի արժեք են «Իսանիի արշալույսը» (1901), «Անհետացող լուսապսակները» (1913), «Նահատակված սերը» (1913), «Արմազի կործանումը» (1925), պատմվածքներից` «Մանրադրամը», «Վայ քեզ կորցնողին»-ը, «Օձի հաղթանակը»։

Բարնովը վախճանվել է 1934-ի նոյեմբերի 4-ին, թաղված է Մթածմինդայի` վրաց գրողների և հասարակական գործիչների պանթեոնում։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ. գիրք Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, էջ 304։